Կարեն Կարապետյանը կդիմի դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի. hraparak.am

Մենք երեկ գրել էինք, որ օրերս հանգուցալուծվել է Դավիթ Անանյան-Կարեն Կարապետյան կոնֆլիկտը՝ արհեստական ճանապարհով միավորելով երկու վարչություն: Կարապետյանը ՊԵԿ օպերվարչության պետն էր, և ինչպես ինքն էր ասել Hraparak.am-ի հետ զրույցում, հուլիս ամսից ի վեր աշխատանքի չէր գնում, քանի որ Անանյանն արգելել էր նրա մուտքը ՊԵԿ, բայց աշխատավարձ ու պարգևավճար էր ստանում։ ՈՒ թեպետ Կարեն Կարապետյանը հրաժարվել էր իր չաշխատածի դիմաց փոխանցվող վարձատրությունից և պարբերաբար հետ էր ուղարկում իր աշխատավարձը, միևնույն է, ՊԵԿ-ից նորից այն փոխանցում էին նրա հաշվին։ Դավիթ Անանյանը, սակայն, չէր էլ կարողանում նրան ազատել պաշտոնից՝ չկարողանալով դրա պատճառն ու հիմնավորումը գտնել։ Ի վերջո, կառուցվածքային արհետսական փոփոխությամբ մի քանի օր առաջ նա վերջապես գտավ Կարապետյանից ազատվելու ձևը։ Նա միավորեց երկու վարչություն իրար՝ ստեղծելով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, որի պետ նշանակեց ՊԵԿ քննչական վարչության պետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ այդպիսով Կարեն Կարապետյանին դուրս թողնելով ՊԵԿ համակարգից ու փոխարենը որևէ այլ աշատանք չառաջարկելով։ Կարեն Կարապետյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս հարցը այսպես չի թողնելու և սկսելու է դատական գործընթաց ընդդեմ ՊԵԿ-ի՝ վերականգնելու իր խախտված աշխատանքային իրավունքները։ «Ես ազատման հրամանը ստացել եմ երեկ՝ փետրվարի 14-ի ամսաթվով։ Սա, որքանով հասկանում եմ, հերթական ապօրինի քայլն է այս ամիսների ընթացքում իմ դեմ, այս տեխնոլոգիան ՊԵԿ-ում ընդունված տեխնոլոգիա է, որ մանցել է դեռ նախորդ իշխանություններից ու, ցավոք սրտի, մինչև հիմա դեռ պահպանվում է։ Էն գիտելիքներով զինված նորմալ կադրից որ չեն կարողանում ազատվել, երկու վարչություններ են միավորում արհեստականորեն, որի արդյունքում համարում են, որ հաստիքի կրճատում եղավ՝ մարդուն ազատելով աշխատանքից, այսինքն՝ կացնային տարբերակով ազատվում են մարդուց»,-ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ նույն կերպ վարվել են իր հետ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 3063 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am