ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը

Փաստորեն, եթե չգիտես, թե ինչ անել տնտեսության հետ, ՀԴՄ–ական արշավ սկսիր։ ՀԴՄ–ի թեմայով, իհարկե, արժե ավելի ծավալուն բան գրել, քան դա կարելի է անել ՖԲ ֆորմատով, բայց կարճ ասեմ, որ եթե ստվերային տնտեսության դեմ պայքարը սկսում ես ներքևից (կրպակներից), այլ ոչ թե վերևից (խոշոր բիզնեսից), ապա ստանում ես շատ վատ պատկեր։ Ասել է թե՝ բիզնեսի փաստաթղթավորման շղթայում ՀԴՄ կտրոնը ոչ թե առաջին, այլ վերջին օղակը պետք է լինի։ Բայց մերոնք միշտ սիրում են վերջից գալ։ Չէ՞ որ ձուկը հոտում է գլխից, բայց այն քերթում են պոչից։ Ի դեպ, ՀԴՄ–ի մասով ներկա իշխանություններն օրիգինալ չեն։ ՀԴՄ–ամոլ էր նաև նախկին վարչապետերից մեկը։ Նա նույնիսկ ռոք փառատոն էր կազմակերպել «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրի ներքո։ Թե ինչպես ավարտվեց ՀԴՄ–ական 1–ին հեղափոխությունը Հայաստանում (2008–2010թթ.), երևի հիշում եք՝ 1. 2009թ.՝ դոլարային հաշվարկով տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ՝ 35 տոկոսի շրջանակներում (անկման հարցում մենք մրցում էինք Մադագասկարի և Ուկրաինայի տնտեսությունների հետ), 2. 2009թ.՝ ՀՀ դրամով 14,4 տոկոս տնտեսական անկում, 3. 2008–ի համեմատ՝ 2010–ին աղքատության 8,2 տոկոս աճ. 2010–ին պաշտոնապես աղքատ էր Հայաստանի բնակչության 35,8 տոկոսը, 4. ՀՀ արտաքին պետական պարտքի կտրուկ ավելացում. 2009–ի վերջում այն գրեթե կրկնապատկվեց, այսինքն՝ անկախության առաջին 17 տարում մենք կուտակել էինք շուրջ 1,4 միլիարդ դոլար պարտք, իսկ 2008–ից երկու տարի անց այն արդեն 3 միլիարդի էր հասնում (հիմա մեր պարտքը 7 միլիարդ դոլարի շրջանակներում է, և կառավարությունը պլանավորել է այս տարի այն ավելացնել), 5. արտագաղթ՝ տարեկան ավելի քան 20 հազար մարդու չափով, որը 2010–ից սկսած՝ եղել է 40 հազարը հատող սահմանագծից վեր (միայն 2013–ին մի փոքր «մեղմվեց» արտագաղթի թիվը, քանի որ այդ տարի արտագաղթել էր 31.188 մարդ), 6. փակվեցին հազարավոր մանր բիզնեսներ, 7. «Շահում ես դու, շահում է պետությունը» կարգախոսի շրջանակներում շահեցին քչերը, թուլացավ պետությունն, ու աղքատացավ ՀՀ շարքային քաղաքացին, որն այն ժամանակ դեռ չգիտեր, որ տարիներ անց դառնալու է հպարտ ու ... կրկին լծվի ՀԴՄ կտրոն պահանջելու գործին, այն է՝ «տնտեսական հեղափոխություն» անի։ Կարծում եմ՝ վերը նշված թվերը հերիք են, որպեսզի հիշենք, թե ինչով է Հայաստանում ավարտվել ՀԴՄ–ական 1–ին հեղափոխությունը։ Ի՞նչ գին է վճարելու Հայաստանն այս անգամ։ Հ.Գ.։ Կից նյութով պարզապես հիշեցնեմ, որ մենք մի անգամ սա տեսել ենք։ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am