Բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է արգելվի մեկնել արտերկիր բուժման

Առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ այսօր իրական քայլեր չեն ձեռնարկվում։ Առաջ է բերվում մի ծրագիր, որտեղ բարձրաձայնվում են առողջապահական համակարգում նախկինում ևս գործող մեխանիզմները, դրանք ներկայացվում են իբրև նորություն։ Բեմահարթակ են բերվում ծրագրային կետեր, որոնք, առանց բուժաշխատողների հետ լուրջ քննարկումների, առանց աշխատանքային ռեսուրսի գնահատման մատուցվում են հանրությանը՝ և՛ հանրությ,ան և՛ բուժաշխատողների միջև հակամարտության շարժառիթ են դառնում։ Խոսվում է մեքենայում երեխաների ապահովության նստարանների տեղադրման մասին, որն ընդհանրապես ճանապարհային ոստիկանության գործառույթն է, բայց լավ PR կարող է ապահովել առողջապահության նախարարի համար։ Խոսվում է դրոշմապիտակների մասին, որն իրականում որևէ վերահսկողական մեխանիզմ իրենից չի ներկայացնում և բացարձակապես հանվելու փոխարեն կիրառվում է որպես ինչ-որ մեկի բիզնես շահերը պաշտպանելու միջոց` հերթական անգամ մտնելով մեր քաղաքացիների գրպանը։ Խոսվում է բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին, բարձրացվում է միայն պոլիկլինիկայի աշխատողների աշխատավարձը 8-10 000 դրամով, մինչդեռ նույն ԱՆ աշխատակիցները ստանում են կլորիկ պարգևավճարներ։ Եվ այսպես շարունակ… Անհրաժեշտ է գիտակցել, որ մենք չենք ունենալու իրական բարեփոխումներ առողջապահական համակարգում, եթե չներդրվի մի ճշմարտություն և չընդունվի մի պարզ օրենք։ Ես առաջարկում եմ, որպեսզի ԱԺ-ն ընդունի օրենք, ըստ որի բոլոր նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները, ԱԺ բոլոր պատգամավորները և նրանց ընտանիքի անդամները, ՀՀ վարչապետը և նախագահը ու նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունենան բժշկական հետազոտություններ անցնել և օգնություն ստանալ միմիայն Հայաստանի Հանրապետությունում։ Նրանց արգելվի այդ նպատակով մեկնել արտերկիր, իսկ օրենքի խախտման պարագայում սահմանվի քրեական պատասխանատվություն։ Միայն այսպիսի օրենքի ընդունման պարագայում հարգարժան պաշտոնյաները լրջորեն կսկսեն մտածել Հայաստանում առողջապահական ոլորտի իրական զարգացման, արդիականացման և հասանելիության ապահովման մասին։ Քաղաքական գործիչ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am