«Գրված էր` ԱԱԾ-ին հրահանգված է, որ զինված դիմադրության իմիտացիա ստեղծեն և ֆիզիկապես ոչնչացնեն ինձ». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը: Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը, ինչպես նաև գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի բովանդակության, դրանում արծարծված հարցերի, գրքի կառուցվածքի, այլ հեղինակների ազդեցության, ինչպես նաև դրա գեղարվեստական, գրականագիտական և քաղաքական նշանակության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին գնահատականների համար՝ դրանք որակելով որպես փոխլրացնող և իր խոսքում անդրադարձել գրքի ստեղծման պատմությանը, դրա շարժառիթներին. «Այսօր որոշել եմ գրքի ստեղծման ամբողջ համատեքստը բացել և նրա հետագա ճակատագիրը: Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, այսինքն՝ Հակոբ Սիմիդյանն ամեն օր գնում-գալիս էր և ասում էր, թե ինչ կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում են` այս կամ այն դեսպանատանն է թաքնված, բայց ամենամեծ կարծիքն այն է, որ Դուբայում են տեսել, Աթենքում և այլն: Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է, որ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ զինված դիմադրության իմիտացիա ստեղծեն և ֆիզիկապես ոչնչացնեն: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, և ես առաջինը մտածում էի հետևյալը. եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, հարց է՝ մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ ո՞վ էր, ի՞նչ էր ուզում անել, ինչո՞ւ եկավ, ի՞նչ արեց, և ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ բովանդակություն, որ եթե որևէ մեկին երբևէ հետաքրքրի՝ այդ ի՞նչ էր և ո՞վ էր, ինքը կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև քաղաքական տեքստերը, ելույթները այդքան խորը չեն կամ եթե նույնիսկ խորն էին, խորքն այդքան տեսանելի չէ, որովհետև շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում և երկրորդը, ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Հայաստանում եմ, Երևանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը՝ գրել ի սկզբանե հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Այս երկու մոտիվացիան է եղել», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am