«ՀՀ նոր իշխանությունը հավի կույր հավատարմությամբ հետևում է Ռուսաստանին». Տ. Խզմալյան

Կինառոժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԵՐԻ ՀԱՎԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ 1915-ին ԱՄՆ-ում համազգային հանգանակություն էին կազմակերպում հայ որբերի համար, իսկ Ռուսաստանն իրականացնում էր «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությունը։ 1920-ին ԱՄՆ-ը ճանաչել էին անկախ ու միացյալ Հայաստանը, իսկ Ռուսաստանը զավթել և գաղութացրել էր մեր առաջին հանրապետությունը։ 1930-ականներին ԱՄՆ-ում էին փրկվում հայ մեծերը՝ Անդրանիկից ու Նժդեհից մինչև Սարոյանն ու Արշիլ Գորկին, իսկ Ռուսաստանը հազարներով ոչնչացնում էր հայոց վերնախավը՝ Չարենցից ու Բակունցից միչև Զաբել Եսայանն ու կաթողիկոս Խորենը։ 1940-ականներին Մոսկվան Եղեռնից մնացած մեր ազգից ևս քառորդ միլիոն հայ էր զոհաբերել պատերազմի մսաղացում, մինչդեռմ ԱՄՆ-ն ընդունեցին 40 հազար հայ ռազմագերի, փրկելով նրանց պատժից ու մահից սիբիրյան ԳՈՒԼԱԳ-ում։ 1988-1990 թթ. Մոսկվան հայկական ջարդեր էր կացմակերպել Սումգայիթում ու Բաքվում՝ ճնշելու համար հայոց ապստամբությունը Արցախում, և ԱՄՆ Կոնգրեսն առաջինն էր, որ բողոքի ձայն բարձրացրեց ի պաշտպանություն հայերի։ 1991-1992 թթ. ռուսական զորքերը օգնում էին ադրբեջանցիներին քշել հայերին հյուսիսային Արցախից, իսկ 1993 թ. աշնանը Ռուսաստանի Գերագույն Խորհրդի խոսնակ Խասբուլատովը համաձայնվեց Թուրքիայի վարչապետ Չիլլերի առաջարկին չխոչընդոտել Հայաստանի վրա թրքական բանակի պատրաստվող հարձակմանը՝ միայն ԱՄՆ-ի ղեկավարության ուղիղ միջամտությունըն և ուժի կիրառման սպառնալիքը կանգնեցրեց Թուրքիայի գրոհը։ 1990-ական «մութ ու ցուրտ տարիներին», երբ ռուսական ԿԳԲ-են պարբերաբար պայթեցնում էր Հայաստան մտնող խողովակաշարերը, ԱՄՆ-ը կերոսինի և սննդի մարդասիրական օգնությամբ էր ապահովում բոլոր հայկական ընտանիքները՝ շուրջ 2 միլիարդ դոլարի չափով։ 2000-ականներին Ռուսաստանը չնչին և մտածածին «պարտքի» դիմաց բռնագրավել է հայկական արդյունաբերության, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, հանքերի մեծ մասը, միաժամանակ մատակարարելով Ադրբեջանին մահաբեր հարձակվողական զենք ու զինամթերք, մինչդեռ միայն ԱՄՆ դիվանագիտական ու քաղաքական աջակցությունն է փրկել Հայաստանը տարածքային զիջումներից ազատագրված Արցախում։ Եվ այս ամենից հետո Հայաստանում և Սփյուռքում դեռ գտնվում են ապերախտ ու ստրկամիտ ուրացողներ, ովքեր հայության դարավոր դահիճին ու գաղութարարին շարունակում են անվանել «փրկիչ» ու «ռազմավարական դաշնակից», իսկ մեր ամենավստահելի և անկեղծ բարեկամին դասել թշնամիների շարքը։ Եվ այս ամենից հետո ՀՀ նոր իշխանությունը շարունակում է «դեմ» քվեարկել ԱՄՆ-ի առաջարկներին ՄԱԿ-ում, հակադրվում է ԱՄՆ-ին Սիրիայում և անվերապահ, անբացատրելի, անմեղսունակ, հավի կույր հավատարմությամբ հետևում է Ռուսաստանին՝ ճակատագրական ու անշրջելի ճանապարհով դեպի անդունդ»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am