«ԱԱԾ-ին հրահանգված էր ինձ ֆիզիկապես ոչնչացնել»․ Փաշինյան

  «ԱԱԾ-ին հրահանգված է ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալել, այլ զինված հարձակման իմիտացիա ստեղծել, և ֆիզիկապես ոչնչացնել։  Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ որ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, Հակոբը Սիմիդյանը անընդհատ գնում-գալիս էր ու հայտնում, թե ինչ են խոսում մարդիկ: Այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում էին` այս դեսպանատանն է թաքնված, այն դեսպանատանն է թաքնված: Հետո ամենամեծ կարծիքն այն էր, որ Դուբայում են տեսել, Աթենքում են տեսել և այլն: Այդ ժամանակ մամուլը սկսեց գրել, որ ԱԱԾ-ին հրահանգված է ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալել, այլ զինված հարձակման իմիտացիա ստեղծել, և ֆիզիկապես ոչնչացնել: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, և ես առաջինը մտածում էի հետևյալը, եթե այդ բանը տեղի ունենա, հարց է` բա մարդիկ հետո ինչ կմտածեն, ո՞վ էր, ի՞նչ էր ուզում աներ, էս ինչի եկավ: Եվ ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ մի բան, բովանդակություն, որ, եթե որևէ մեկին երբևէ հետաքրքրի, թե ինչ էր կամ ով էր, կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև քաղաքական տեքստերն ու ելույթները երբեմն այդքան խորը չեն կամ, եթե նույնիսկ խորն են, դրանց ամբողջ խորքը տեսանելի չէ, որովհետև դրանք շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում: Եվ երկրորդը` ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Երևանում եմ, Հայաստանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ:Այդտեղից առաջացավ գաղափար` գրել ի սկզբանե հոդվածների շարք, որը  կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ընթացքում։ Վարչապետն այսօր Loft ակումբում հրավիրված քննարկմանը պատմել է իր ընդհատակում գտնվելու, գրքում օգտագործված գրականության ու գրքի հրատարակման պատմության մասին: Փաշինյանը պատմեց, թե ինչու է գիրքը ստացել «Երկրի հակառակ կողմը» վերնագիրը։ «Ինչու հակառակ կողմից, այս գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն էր` Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհին չլինի նահանջելու գործընթացը, երկրորդը, որ դու փախնում ես, բայց չփախչես ինքդ քեզնից: Վեպում կա տող, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ, բայց գնում եմ երկրի հակառակ կողմից»,-ասաց Փաշինյանը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am