«Եթե ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, բա հետո մարդիկ ի՞նչ կմտածեն». Ն. Փաշինյանը բացահայտել է իր գրքի գաղտնիքը

«Երբ հայտնվեցի ընդհատակում ու երբ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, այսինքն, Հակոբը մեր Սիմիդյան ամեն օր գնում, գալիս էր և ասում էր՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ: Էդ ժամանակ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում են, թե այս դեսպանատանն եմ թաքնված, այն դեսպանատանը, կամ՝ Դուբայում են տեսել, Աթենքում և այլն: Էդ ժամանակ մամուլը սկսեց գրել, որ ԱԱԾ-ին հրահանգված է՝ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ զինված դիմադրության իմիտացիա ստեղծեն և ֆիզիկապես ոչնչացնեն: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր և ես առաջինը մտածում էի հետևյալը. ասում էի՝ բայց եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, հարց, բա հետո մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ լավ, էս ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, ինչի՞ եկավ, ի՞նչ արեց: Ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ մի բան, որ եթե որևէ մեկին հետաքրքիր երբևէ, թե ի՞նչ էր և ո՞վ էր, ինքը կարողանա ստանալ էդ տեղեկատվությունը... Եվ երկրորդը՝ իհարկե, ուզում էի փորձել: Ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Հայաստանում եմ՝ Երևանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունը կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը գրել ի սկզբանե հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Հիմա չեմ կարող հիշել՝ էս մտքերից որն է առաջինը եղել, որը՝ երկրորդը, բայց այս երկու մոտիվացիան է եղել»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ բացահայտել է, թե ինչպես է ստեղծվել գիրքը գրելու միտքը, ինչո՞ւ հենց «Երկրի հակառակ կողմը»: «Այս գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհը, այսինքն՝ հետ չգնաս, անընդհատ առաջ գնաս, նահանջելու գործընթաց չլինի: Կա տող, որ կա նաև կարճ ճանապարհ, բայց ո՞վ ասաց, որ դա է ճիշտ ճանապարհը, կարող է ճիշտը երկա՞րն է, որ անհրաժեշտություն է առաջացել գնալ երկրի հակառակ կողմից»,-պարզաբանել է Փաշինյանը:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am