ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է «Երկրի հակառակ կողմը» գրքի գաղտնիքը: Փետրվարի 16-ին գրքի քննարկման ընթացքում վարչապետը պատմել է ընդհատակում գտնվելու, գրքում օգտագործված համաշխարհային գրականության ու գրքի հրատարակման մասին:
«Ես ուզում եմ անկեղծ խոստովանություն անել Եվրոպայի 2 լիդերների մասին։ Առաջինը՝ Անգելա Մերկելն է, երկրորդը՝ Լիտվայի նախագահը։ Այս 2-ը ինձ ցնցել են եւ զարմացրել են այն հոգատարությամբ ու խանդաղատանքով, որով նրանք վերաբերել են եւ վերաբերում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Առաջին մեր խոսակցությունից զգացել եմ էն ջերմությունը, էսպես ասած էն վախը, որ հանկարծ էս ամենը չձախողվի՝ զգույշ կլինես էստեղ, էս մի բանը էսպես չանես, այ սենց կանես, իմ փորձից գիտեմ եւ այդ հոգատարությունը իմ զգացած ամենացնցող դրվագն է եւ կոնկրետ Անգելա Մերկելի հետ կապված եւ դա շատ հուզիչ պահ է։ Ես իրենց անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ, ասոցիացաին էդպես է։ Երբ որ նրանք այնպիսի խանդաղատանքով են վերաբերում էս ամեն ինչին, ինչպես հարազատ մայրը, քույրը կամ ընտանիքի անդամները կարող են վերաբերել այս ամենին»,- Loft ակումբում «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենում ես աշխահաքաղաքական ոչ մի նենգություն չեմի նկատել: Կար մարդկային, սովորական, պարզ հոգատարություն մի երեւույթի համար, որ իրենց համար էլ դարձել է շատ սիրելի»,-ասաց նա:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը