Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 01:30-ի սահմաններում, Վարդանանց և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 22-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 31 ՕՍ 104 համարանիշի և Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ, 30-ամյա Նարեկ Մարգարյանի Mitsubishi մակնիշի 35 MR 501 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով պատին:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը