Մարգարիտա Սիմոնյանի լրագրողական հետաքնության արդյունք հանդիսացող հայտնի տեսանյութում ակնհայտ երևում է, որ Նիկոլի <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հովանավորությամբ Երևանում կազմակերպված թրեյնինգի ժամանակ հետխորհրդային, հատկապես ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրների այսպես կոչված քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչների և ուսանողների ներկայացնում է ՝ ինչ է գունավոր հեղփոխությունը և հայաստանյան օրինակով փորձում ցույց տալ, թե ինչպես կարելի է դրան հասնել: Ասել, որ Նիկոլ Փաշինյանը այս ամենից տեղյակ չէր, մեղմ ասած, զավեշտ է: Բայց ի՞նչ նպատակ է սրանով հետապնդում հայաստանյան թավշյա իշխանությունը, արդյո՞ք պատկերացում կազմում են հետևանքների մասին: Ավելորդ լարվածություն առաջ բերելով դաշնակիցների հետ առանց այն էլ ոչ սահուն հարաբերություններում, արդյո՞ք Հայաստանի իշխանությունը մեր անվտանգային հիմնախնդիրները չի դնում սպառնալիքի տակ: Ինչու՞ իշխանությունն ամենաբարձր մակարդակով չի արձագանքում այս խնդրին:
Արդյո՞ք Փաշինյանի վերջին <<չստացված>> այցը Ռուսաստան հենց նմանատիպ արկածախնդրություններով չէր հիմնավորված, երբ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը ոչ ավել ոչ պակաս հայտարարեց, թե Փաշինյանի հետ հանդիպման համար Ռուսաստանի նախագահի գրաֆիկում ազատ ժամանակ չկա...
Արտաքին քաղաքականությունը պահանջում է ռացիոնալ մոտեցումներ և պրագմատիկ կեցվածք: Պետք է կարողանալ ճշգրիտը նույնացնել օգտավետի և օգտակարի հետ, եթե հիմքում իսկապես անվտանգային հիմնարար շահերն են: Հասկանալի է, որ Փաշինյանի համար նախընտրելի են Մակրոններն ու Ջասթին Թրյուդոները, այլ ոչ Պուտինները, բայց կա գեոքաղաքական ճշմարտություն, որը ժամանակին արտահայտել է 20-րդ դարի խոշորագույն դիվանագետներից Լորդ Քերզոնը. <<երբ կա նպատակահարմարություն, ֆիլանտրոպիան իր տեղը պետք է զիջի քաղաքականությանը>>:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը