«ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում 2018-ին կոռուպցիոն բնույթի հանցագործություններն աճել են 57%-ով». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ՀՀ Զինվորական դատախազության 2018թ. գործունեության ամփոփման վերաբերյալ տրամադրված՝ առանց այն էլ ծավալուն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի արդյունքներին անդրադարձն ընդհանրական էր, հարկ եմ համարում այս կապակցությամբ որոշակի հավելյալ մանրամասներ ներկայացնել՝ ներառելով նաև պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում հատկապես խախտումներով արձանագրված վնասների վերականգնման ուղղությամբ աշխատանքի արդյունքները: 2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք՝ 2017թ. 116 դեպքի դիմաց: Այսինքն բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների քանակն ավելացել է 66-ով կամ 56.9 տոկոսով: Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր: Դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը 58-ով կամ 50.5 տոկոսով ավելի է 2017թ. ցուցանիշից: Քրեական գործերը հարուցվել են՝ • 2-ը՝ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածով (խարդախություն), • 35-ը՝ 179-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում), • 1-ը՝ 200-րդ հոդվածով (առևտրային կաշառքը), • 3-ը՝ 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), • 3-ը՝ 309-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), • 31ը՝ 311-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով (կաշառք ստանալը, կաշառք տալը և կաշառքի միջնորդությունը), • 17-ը՝ 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը), • 81-ը՝ 375-րդ հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը): 2018թ. ընթացքում ավարտվել է 109 քրեական գործի նախաքննություն, որից 43 քրեական գործ 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարաններ: Համեմատության համար նշենք, որ 2017թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարաններ են ուղարկվել 36 քրեական գործ (մոտ 20 տոկոսով պակաս)՝ 72 անձի վերաբերյալ (16.6 տոկոսով պակաս): Կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսևորումների դեմ ձևավորվող հասարակական անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ, ինչպես նաև այդպիսի հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունն ապահովելու հանգամանքներով: Վերջինիս մասին են վկայում ոչ միայն բոլոր դեպքերը քրեադատավարական կարգով ստուգման, քննության առարկա դարձնելու հարցում դրսևորված հետևողականությունը, այլ նաև ավելի մեծ թվով անձանց վերաբերյալ ավելի շատ թվով գործեր դատարաններ ուղարկելու հանգամանքը: Ընդհանուր առմամբ 2018թ. քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են ավելի քան 422 մլն դրամի նյութական վնասի պատճառման փաստեր այն դեպքում, երբ 2017թ. հիմնավորվել էր մոտ 57.5մլն դրամի հասցված վնասը: Մինչդատական վարույթում վերականգնվել է մոտ 411մլն դրամի վնաս՝ 2017թ. մոտ 52 մլն դրամի վնասի համեմատությամբ: ՞Նշանակալի արդյունքներ են արձանագրվել նաև պետական շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազների կողմից իրականացված ուսումնասիրություններով: Մասնավորապես 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը մոտ 15 տոկոսով ավելի է 2017թ. արդյունքից: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2018թ. ընթացքում ընդհանուր վերականգնվել է ավելի քան 680 մլն ՀՀ դրամ վնաս, որը 130տոկոսով ավելի է 2017թ. ընթացքում՝ (294.5մլն դրամ) վերականգնվածից: Ուսումնասիրություններն ընդգրկել են ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերվով ստանձնված պարտավորությունների կատարման, թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և այլ ծառայությունները։ Այս գործընթացները շարունակական են լինելու նաև 2019 թվականի ընթացքում»:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am