2018թ. պետական բյուջեի մուտքերի ապահովման ՊԵԿ-ի կեղծարարության հանգամանքները քննվում են Ազգային ժողովում: Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ուսումնասիրում են օրեր առաջ 168.am-ի հրապարակած հոդվածը:
«Պատրաստվում ենք ՊԵԿ-ից բացատրություն պահանջել»,- ասաց նա:
Հարցին՝ նման պրակտիկան նո՞ր է, թե՞ նախկինում էլ է կիրառվել, Մ.Թանդիլյանը պատասխանեց. «Նման ահազանգի չեմ հանդիպել»:
Հիշեցնենք, որ 2018թ. հարկային եկամուտների հավաքագրման 99.7 % կատարողական ապահովելու համար մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-ինչ հիմքերով (կամ հաշվարկի ճշգրտում կամ ստուգման ակտ, և այլն) մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. աոաջին երկու ամիսներին հետ վերադարձնելու պայմանով։
Միայն համեմատաբար խոշոր (100 մլն դրամից ավելի) մուտքագրումների մասով դեկտեմբեր ամսվա այդ օրերին արհեստականորեն եկամուտ է ճանաչվել շուրջ 21.0 մլրդ դրամ։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը