«Հանգիստ նստեք տեղնե՛րդ». ԵԿՄ փոխնախագահը՝ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարության մասին

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Երկրապահ կամավորականների միությունը պետք է լուծարվի։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Երկրապահ կամավորականների միությունը նախկին ռեժիմի կողմից սկսած ստեղծվել և կատարելագործվել է որպես իր անվանմանը և հանրահռչակած նպատակներին հակառակ գործող կազմակերպություն: Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության փոխարեն՝ սերնդի արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խեղում, կամավորական ազատամարտիկի վեհության փոխարեն՝ շահամոլության սերմանում, անարժան կերպարների մատուցմամբ՝ զինվորի ու սպայի վերաբերյալ պատկերացումների աղճատում, վետերանների սոցիալական ապահովության փոխարեն՝ նրանց հաշվին ծաղկող կոռուպցիա, մոբիլիզացիոն մեխանիզմի փոխարեն՝ հանցավոր ռեժիմների ազգադավությունը կոծկող իմիտացիա: Այս ամենի հետ մեկտեղ՝ այդ կազմակերպությունն ի սկզբանե ծառայել է՝ որպես պետական կարգավիճակ ունեցող ռեպրեսիվ մարմիններին զուգահեռաբար գործող և նրանց լրացնող բռնության գործիք: Հարկ է նաև ընդգծել, որ միությանն անդամագրված շատ ու շատ ազնիվ ազատամարտիկներ պարզապես անտեսված են եղել և առնչություն չեն ունեցել այս ամենի հետ։ Կազմակերպության բոլոր գործառույթները՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, վետերանների սոցիալական ապահովություն, մոբիլիզացիա, պաշտպանություն և այլն, պետական գործառույթներ են և պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության միջոցով: Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն՝ լուծարելու հանցավոր և ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը»: 168.am-ի հետ զրույցում արձագանքելով Սէֆիլյանի հայտարարությանը՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանն ասաց. «Ապացույցներ ունի՞, որ նման բաներ է ասում: Չի կարելի, չէ՞: Ախր ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Երկրապահ՝ նշանակում է՝ երկիր պահող: Երկրապահը եղել է ու պետք է մնա այս պետության անվտանգության ապահովման ակունքներում: Երկրապահը երբեք չի օգտագործվել: Ասում է՝ ԵԿՄ-ն ծառայել է՝ որպես պետական կարգավիճակ ունեցող ռեպրեսիվ մարմիններին զուգահեռաբար գործող և նրանց լրացնող բռնության գործիք: Չի եղել նման բան ու չի լինելու: Երկրապահը պետականամետ կառույց է, իր գործունեության հիմքում դրել է մատաղ սերնդին հայրենասիրություն ուսանելը: Առհավատչյան մեր պատանի երկրապահներն են: Տարին 12 ամիս երկրապահը զինվորի կողքին է, քաջալերում է նրան: Կռված և չկռված, շատ կռված և քիչ կռված տղաներ, խնդրում եմ՝ սիրե՛ք իրար: Եթե մենք միասնական չլինեն, եկեք որևիցե մեկից որևէ բան չպահանջենք՝ առաջին դեմքից սկսած: Ժողովուրդը պետք է միասնական լինի: Եկե՛ք թև ու թիկունք լինենք ու մեր զոհված տղաների, պապերի երազած երկիրը կառուցենք: Ի՞նչ իմաստ ունի՝ ամեն անգամ ասել՝ սա լուծարենք, նա լուծարենք: Ընդունենք՝ այս մի կառույցն էլ չեղավ, դու ի՞նչ ես ստանալու դրանից: Հիմա տղաների 90 տոկոսը հետ է եկել կառույց, մենք ամբողջանում ենք, հզորանում ու միասնական ենք դառնում, փոխանակ ողջունեն՝ ասում են, թե պետք է լուծարվի: Ա՜ դե, գնացե՛ք ձեր գործին: Ամո՛թ այն մարդուն, ով չի մտածում այս երկրի մասին՝ անկախ նրանից, թե նա պաշտոնյա է, աշխատանք ունի, թե ոչ: Ով որ ընդհանրապես իր գործերով չի զբաղվում և խառնվում է ուրիշի գործերին ու նման կոչեր է անում, բոլորին ասում եմ՝ հանգիստ նստեք տեղնե՛րդ ու զբաղվեք ձեր գործերով»:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը Բաղաի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն ԲՀԿ-ն դատական կարգով վիճարկում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումները Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Աշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. Շարմազանով ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am