Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ դատարանը գրավ է կիրառել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, 2019 թվականի փետրվարի 13-ին գրավ է կիրառել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Նարեկ Խաչատրյանի նկատմամբ: Նշենք, որ վերջինիս պաշտպանն է փաստաբան Ամրամ Մակինյանը: «Փաստինֆո»-իհաղորդմամբ` դատարանը, բավարարելով փաստաբանի միջնորդությունը, որպես գրավի չափ սահմանել է  700.000 ՀՀ դրամը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նարեկ Խաչատրյանին 2018 թ. դեկտեմբերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով` 150 հազար դրամ կաշառք ստանալու համար: Ըստ նախաքննական մարմնի` նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը, 2018 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյուլագարակ անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետ Նարեկ Թորոսյանի միջոցով ապօրինի ծառահատումներ իրականացնող ու փայտանյութ  ապօրինի դուրսբերող մի շարք անձանցից  Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում ստացել է ընդհանուր առմամբ 150.000 ՀՀ դրամ կաշառք` նրանց չխոչընդոտելու համար: Փաստաբանը գրավի միջնորդությամբ հիմնավորել էր, որ  իր պաշտպանյալը, մնալով ազատութրան մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը: Նշենք, որ նախկինում  Վերաքննիչ դատարանը որպես Նարեկ Խաչատրյանիկալանավորման հիմք դիտարկել էր միայն այն, որ նա մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` ազդելով նրա ենթակայության տակ գտնված ծառայակիցների վրա, ովքեր դեռեւս չեն հարցաքննվել: Նկատի ունենալով, որ նախաքննական մարմինն արդեն իսկ հարցաքննել է Նարեկ Խաչատրյանի ենթակայությամբ գտնված ծառայակիցներին` փաստաբանը փաստել է, որ այդպիսով վերացել է թեկուզ և վերացական այն վարկածը, որ նա  տեսականորեն կարող է ազդեցություն գործադրել նրանց ցուցմունքների վրա:  Դատարանը հիմնավորված է համարել փաստաբանի փաստարկները եւ գրավի կիրառումը թույլատրելի համարել:

դիտվել է 146 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am