Ամեն բան ընթանում է ծրագրված և նույն գեղական սցենարով։ Ընտրություններից առաջ բանանն էժանացավ (իսկ, թե ինչու հենց այս ապրանքատեսակը, քանի որ հանրության շրջանում ամենաշատը սա էր փիառված որպես մոնոպոլիզացված, և հետո, երբեմնի ընդդիմադիրն ամենաշատը բանանից էր խոսում), մի քիչ ուրախացրեց էյֆորիայի մեջ ակամայից հայտնված մեր հայրենակիցներին, ապա ընտրություններից կարճ ժամանակ անց թանկացավ, սակայն եթե ՀՀԿ-ի ժամանակ 10-20% էր, ՔՊ-ի դեպքում թվերն ավելի <<առատաձեռն>> գտնվեցին Հայաստանի քաղաքացիների համար` թանկացումը կոնկրետ բանանի մասով գրեթե կրկնակի է։ Հիմա հարց է առաջանում` բանանը թարս բուսնե՞ց, թե՞ էյֆորիկ ամենաթողությունից մի քիչ էլ ցանկանում են օլիգարխները։ Թե՞ բանանի Միհրանն էլ օլիգարխից վերածվեց բիզնեսմենի։
Հ.Գ. Ինձ հասած տեղեկությունների համաձայն կուլիսային պայմանավորվածություն կա ներկա իշխանությունների և որոշ օլիգարխների միջև, ըստ որի կենսական նշանակության ապրանքների թանկացումները ակնառու չեն լինի (3-7%), որ սոցիալական բունտ չլինի, բայց այ <<էկզոտիկ>> հաճույքների համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել։ Համ բյուջեն կլցվի, համ էլ մեծ ձկները սոված չեն մնա։
Գրել է Գևորգ Աճեմյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը