ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը

Անդրանիկ Թևանյանը իր ֆեյսբուքի էջում գրում է. Փաստորեն եթե չգիտես, թե ինչ անել տնտեսության հետ, ՀԴՄ–ական արշավ սկսիր։ ՀԴՄ–ի թեմայով իհարկե արժե ավելի ծավալուն բան գրել, քան դա կարելի է անել ՖԲ ֆորմատով, բայց կարճ ասեմ, որ եթե ստվերային տնտեսության դեմ պայքարը սկսում ես ներքևից (կրպակներից), այլ ոչ թե վերևից (խոշոր բիզնեսից), ապա ստանում ես շատ վատ պատկեր։ Ասել է թե՝ բիզնեսի փաստաթղթավորման շղթայում ՀԴՄ կտրոնը ոչ թե առաջին, այլ վերջին օղակը պետք է լինի։ Բայց մերոնք միշտ սիրում են վերջից գալ։ Չէ՞ որ ձուկը հոտում է գլխից, բայց այն քերթում են պոչից։ Ի դեպ, ՀԴՄ–ի մասով ներկա իշխանություններն օրիգինալ չեն։ ՀԴՄ–ամոլ էր նաև նախկին վարչապետերից մեկը։ Նա նույնիսկ ռոք–փառատոն էր կազմակերպել «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրի ներքո։ Թե ինչպես ավարտվեց ՀԴՄ–ական 1–ին հեղափոխությունը Հայաստանում (2008–2010թթ.), երևի հիշում եք՝ 1. 2009թ.՝ դոլարային հաշվարկով տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ 35 տոկոսի շրջանակներում (անկման հարցում մենք մրցում էինք Մադագասկարի և Ուկրաինայի տնտեսությունների հետ), 2. 2009թ.՝ ՀՀ դրամով 14,4 տոկոս տնտեսական անկում, 3. 2008–ի համեմատ 2010–ին աղքատության 8,2 տոկոս աճ. 2010–ին պաշտոնապես աղքատ էր Հայաստանի բնակչության 35,8 տոկոսը, 4. ՀՀ արտաքին պետական պարտքի կտրուկ ավելացում. 2009–ի վերջում այն գրեթե կրկնապատկվեց, այսինքն՝ անկախության առաջին 17 տարում մենք կուտակել էինք շուրջ 1,4 միլիարդ դոլար պարտք, իսկ 2008–ից երկու տարի անց այն արդեն 3 միլիարդի էր հասնում (հիմա մեր պարտքը 7 միլիարդ դոլարի շրջանակներում է և կառավարությունը պլանավորել է այս տարի այն ավելացնել), 5. արտագաղթ՝ տարեկան ավելի քան 20 հազար մարդու չափով, որը 2010–ից սկսած եղել է 40 հազարը հատող սահմանագծից վեր (միայն 2013–ին մի փոքր «մեղմվեց» արտագաղթի թիվը, քանի որ այդ տարի արտագաղթել էր 31.188 մարդ), 6. փակվեցին հազարավոր մանր բիզնեսներ, 7. «Շահում ես դու, շահում է պետությունը» կարգախոսի շրջանակներում շահեցին քչերը, թուլացավ պետությունն ու աղքատացավ ՀՀ շարքային քաղաքացին, որն այն ժամանակ դեռ չգիտեր, որ տարիներ անց դառնալու է հպարտ ու ... կրկին լծվի ՀԴՄ կտրոն պահանջելու գործին, այն է՝ «տնտեսական հեղափոխություն» անի։ Կարծում եմ վերը նշված թվերը հերիք են, որպեսզի հիշենք, թե ինչով է Հայաստանում ավարտվել ՀԴՄ–ական 1–ին հեղափոխությունը։ Ի՞նչ գին է վճարելու Հայաստանն այս անգամ։ Հ.Գ.։ Կից նյութով պարզապես հիշեցնեմ, որ մենք մի անգամ սա տեսել ենք։ Կից նյութը կարող եք դիտել այստեղ։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը Բաղաի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն ԲՀԿ-ն դատական կարգով վիճարկում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումները Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Աշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. Շարմազանով ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am