Իտալիայի դեսպանն ՝ ի պատիվ Կոնստանտին Օրբելյանի

Իտալիայի դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոն բարձր է գնահատում հայկական մշակույթը, հաճախ է լինում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Բարձր է գնահատում նաև մարդկանց, ովքեր զարգացնում ու տարածում են մշակույթը, աշխարհի հետ փոխհարաբերվում արվեստի լեզվով։ Իտալացի դիվանագետի համար Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նույնպես դեսպան է՝ մշակութային դեսպան, որի գործունեությունը նույնքան կարևոր է, որքան դիվանագետինը։ Փետրվարի 15-ի երեկոյան իր նստավայրում դեսպան Դել Մոնակոն կազմակերպել էր ընդունելություն՝ ի պատիվ Օրբելյանի։ Նա ուզում էր ըստ արժանվույն գնահատել հայ դիրիժորին «Գրեմմի» հեղինակավոր մրցանակաբաշխությանը առաջադրվելու առիթով։ Հիշեցնենք, որ «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում այս տարի առաջադրված էր նաև Վերդիի «Ռիգոլետո» օպերայի ձայնագրությունը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ և համաշխարհային օպերային աստղ, լուսահոգի Դմիտրի Խվորոստովսկու կատարմամբ, սակայն այդ անվանակարգում հաղթեց «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» ձայնագրությունը: Իտալիայի դեսպանատանը Օրբելյանի պատվին կազմակերպված երեկոյին մասնակցում էին հիմնականում մշակույթի գործիչներ։ Երեկոն մշակութային էր, անկեղծ ու ջերմ շնորհիվ նաև դեսպանի կնոջ՝ տիկին Դայան Ռիսոպուլոս Դել Մոնակոյի։ Վերջինս հասցրել է դառնալ Երևանի Օպերային թատրոնի բարեկամը և աջակցում է թատրոնի զարգացմանը։ Երեկոյի բացման ժամանակ դեսպանն իր խոսքում մի կարևոր միտք ասաց․ «Բոլորս մեր սրտում ունենք մոգական անունների ցանկ։ Իմ ցանկի ամենավերևի անուններում, օրինակ, իմ կնոջ անունն է։ Ես վստահ եմ, որ այդ մոգական անունների ցանկի ամենավերևում Ձեզ համար նաև Հայաստան անունն է»։ Անկախ-ի հետ զրույցում դեսպանն ասաց, որ շատ է սիրում Հայաստանը, բարձր է գնահատում հայկական մշակույթն ու հյուրընկալությունը, հասցնում է ակտիվ կյանքով ապրել՝ մասնակցելով մշակութային միջոցառումներին, այցելելով Հայաստանի տեսարժան վայրեր։ «Երբ մեր ընկերները հարցնում են հայկական կյանքի մասին, առաջին բանը, որ նրանց ասում ենք, հետևյալն է՝ հրաշալի երկիր, առատաձեռն ու հյուրընկալ մարդիկ և կյանք՝ աշխատանքային կյանքից դուրս, որը մշակութային կյանքն է։ Դրա մեջ մենք անշուշտ նշում ենք նաև օպերան։ Աշխարհում իհարկե շատ օպերաներ կան, բայց ես անկեղծորեն պետք է ասեմ, որ իսկապես շատ ենք հավանում Երևանի օպերային թատրոնի ծրագիրը, ներկայացումները, և դա նաև Օպերային թատրոնի ղեկավարի լավ աշխատանքի արդյունքն է»,-ամփոփում է դեսպանը։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am