«Լռեցնելու միջոց է, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի քննադատել». Կոտայքի մարզպետը դատի է տվել նախկին մարզպետի օգնականին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի է տվել նախկին մարզպետի՝ Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանին՝ իր ֆեյսբուքյան էջում Կոտայքի նոր մարզպետի գործունեությանը պարբերաբար անդրադառնալու համար։ NEWS.am-ի հետ զրույցում Հերմինե Ադամյանը չհերքեց, որ իր ֆեյսբուքյան էջի միջոցով անդրադարձել է մարզպետին, ասաց, որ դա չի կրել անձնական բնույթ, եղել է զուտ աշխատանքային անդրադարձ. «Ըստ իրեն՝ պատահական տեսել է եւ 6-7 ամսվա վաղեմություն ունեցող հրապարակումները ամբողջացրել 68 դրվագով, դիմել դատարան: Թե որքանով են իմ գրառումներն իրեն վիրավորել, ես չեմ պատկերացնում: Ասենք, եթե ես իմ էջում գրում եմ, որ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցները, ընդ որում պաշտոնական կայքէջից վերցնում եմ կարգադրությունները, հղումը տալիս եմ, պարգեւավճար են ստացել՝ աշխատելով մեկուկես ամիս, ինքը դա վիրավորանք է ընդունել»,- ասաց նա: Ադամյանը նշեց, որ իրեն դատարանից ուղարկել են 37 թերթից բաղկացած ծանուցում: Ինչ վերաբերում է իր ապագա քայլերին, Հերմինե Ադամյանն ասաց, որ դրանք կորոշեն փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո. «Կարծում եմ՝ հակընդդեմ հայցով կդիմենք դատարան: Նա հիմք է ընդունել իմ ֆեյսբուքյան գրառումները՝ չլինելով իմ ֆեյսբուքյան ընկերը: Իմ ֆեյսբուքյան ընկերների թիվը 600-ը չի անցնում: Անգամ իմ ժպիտով դրած հումորը իրենք վերագրել են վիրավորանք»,-պարզաբանեց Գուլոյանի նախկին օգնականը: Նրա կարծիքով՝ այս կերպ փորձում են նախադեպ ստեղծել, որպեսզի մարդիկ քննադատութունների չենթարկեն մարզպետի եւ մարզպետարանի աշխատակիցների աշխատանքը. «Այն կարծիքին եմ, որ նախադեպ են փորձում ստեղծել, որովհետեւ այն դժգոհությունը, որ կա Կոտայքի մարզում ու այդ մասին հաճախակի գրվեց, Չարենցավանի դեպքը, Նոր Գեղիի դեպքը, լռեցնելու միջոց է, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի քննադատել, հակառակ դեպքում իմաստը չեմ տեսնում դատարան դիմելու»,- նշեց նա:

դիտվել է 157 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am