Հազարավոր դոլարներ՝ «Սորոսի հիմնադրամից»՝ Հայաստանին. ով ինչքան է ստացել. lurer.com

Գաղտնիք չէ, որ «Բաց հասարակության հիմնադրամը», որն առավել հայտնի է որպես «Սորոսի» հիմնադրամ, Հայաստանում տարեկան տասնյակ ծրագրեր է ֆինանսավորում: Հիմնադրամի գրանտներն ուղղվում են մի քանի թիրախային խմբերի՝ քաղաքացիական հասարակություն, մեդիա, կանանց իրավունքներ, կրթություն, հանրային առողջություն և այլն: Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության աճող հետաքրքրությունը Սորոսյան գրանտներից օգտվող կազմակերպությունների և անհատների հանդեպ, ստորև ներկայացնում ենք նախորդ տարի հիմնադրամից ով և որքան դրամաշնորհ է ստացել: Մասնավորապես, անդրադարձել ենք 10.000 դոլար և բարձր դրամաշնորհ ստացածներին:

Այսպես՝
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի համակարգող Արամայիս Պետրոսյանին նախորդ տարի փոխանցվել է 20.000$ գումար: Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է՝ խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհ-ի կառավարմանը և բուհ-ում գնումների գործընթացի մոնիտորինգին:
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը 2018 թվականին «Բաց հասարակության հիմնադրամից» ստացել է $60,000 դրամաշնորհ: Պաշտոնական կայքում նշվում է, որ դրամաշնորհի թիրախներ են՝ տեղեկատվության ազատությունը, տեղական ինքնակառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրային մասնակցությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև աջակցությունը Արմավիրի, Գավառի, Գյումրիի եւ Վանաձորի երիտասարդական կենտրոնների գործունեությանը: Բացի այդ, դրամաշնորհի պայմանների մեջ է մտնում օժանդակությունը երիտասարդներին՝ ձեռք բերելու հմտություններ եւ գործիքներ տեղական իշխանությունների լսումների, պետական որոշումների եւ պետական միջոցների օգտագործման վերահսկման համար:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը «Սորոսի հիմնադրամից» ստացել է 26,790 դոլար: Դրամաշնորհի տրամադրման նպատակն է՝ ապահովել դատական համակարգի անկախությունը` վերահսկելով 2018-ի փետրվարին ստեղծված Բարձրագույն դատական խորհրդի ձեւավորումը եւ գործունեությունը:
«Մանդատ» ՀԿ-ն և, մասնավորապես, Լուսինե Վասիլյանը ստացել է 71,640 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ վերահսկել խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, նրա վերահսկողության գործառույթը, խորհրդարանական խմբակցությունների եւ խորհրդարանի անդամների գործունեությունը: 2019թ. գարնանային նստաշրջաններում նպաստել խորհրդարանի որպես օրենսդրական, ներկայացուցչական եւ քաղաքական մարմնի թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը:
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Գայանե Աբրահամյանը «Սորոսի հիմնադրամից» ստացել է երկու դրամաշնորհ, առաջինը ՝ 25,000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանում ԶԼՄ-ների անկախության ապահովմանը, կազմակերպելով ԶԼՄ ազատության եւ երկրում լրագրողների եւ խմբագիրների ցանցի ամրապնդմանն ուղղված երեք տարածաշրջանային սեմինար: Երկրորդ դրամաշնորհը կազմել է 40,850 ԱՄՆ դոլար և նպատակը «Հոդված 3» ակումբին աջակցելն է:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ղեկավար Ժաննա Մայիլյանը ստացել է 25,000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է` կազմակերպել քարոզչական արշավ` ցավազրկող դեղամիջոցների պահանջարկը բարձրացնելու, բուժաշխատողների՝ օպիոիդ դեղատոմսերի մասին գիտելիքներ ձեռք բերելու եւ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար:
«Խորան Արդ» ՀԿ-ի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին փոխանցվել է 20.000 ԱՄՆ դոլար: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Գյումրիում քաղաքացիական հասարակության կենտրոնի ստեղծմանը:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նաիրա Առաքելյանը ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Արմավիրում քաղաքացիական հասարակության կենտրոնի ստեղծմանը:
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ ղեկավար Սուսաննա Շահնազարյանը ստացել է 20,000 դոլար: Ծրագրի նպատակն է աջակցել Սյունիքի քաղաքացիական հասարակության կենտրոնին, որպես տեղական բանավեճերի տեղակայման եւ լոկալ ակտիվիզմի ռեսուրսային կենտրոն:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ստացել է 38,947,000 ՀՀ դրամի դրամաշնորհ: Նպատակը է՝ ստեղծել գիտելիքների կենտրոն՝ մարդու իրավունքների, քրեական արդարադատության եւ սոցիալական արդարության ոլորտներում մոնիտորինգ իրականացնելու համար:
 
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» նախորդ տարի մի քանի գրանտ է ստացել: Նախ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի անունով կատարվել է 114,720.00 ԱՄՆ դոլարի փոխանցում: Արայիկ Զալյանի անունով՝ 25,000 ԱՄՆ դոլար է փոխանցվել: Ծրագիրը նպատակ ունի նպաստել եւ պաշտպանել Հայաստանում խոցելի խմբերի իրավունքները:
«Ֆակտոր» (Factor.am) ինֆորմացիոն կենտրոնի ղեկավար Արևհատ Սահակյանի անունով «Սորոսի հիմնադրամից» փոխանցվել է 100,000.00 դոլար: Դրամաշնորհի նպատակն է` աջակցել անկախ առցանց լրատվամիջոցների հարթակին:

դիտվել է 560 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am