Նոյեմբեր ամսից Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է ստորագրությամբ չհեռանալու միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հյատնում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա մասնավորապես գրել է․
«Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գեվորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարիման (ստորագրությամբ չհեռանալու միջոցով):
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք սատարեցին մեր հայրենակցին»։
Հիշեցնենք, որ Ստեփանյանը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է առավելագույնը 6 տարի ազատազրկում, չի հանդիսանում ՌԴ քաղաքացի: Դեռևս անցյալ տարի պլաստիկ վիրաբույժին էր դիմել Կարոլինա Սարգսյանը, որը որոշել էր վիրահատել քիթը։ Վիրահատությունից երեք օր հետո հիվանդի մոտ առատ արնահոսություն է սկսվել. շտապօգնությամբ աղջկան հիվանդանոց են տեղափոխել։ Աղջկա մոտ Կվինկեի այտուց էր սկսել. այտուցվել էին գանգից սկսած մյուս բոլոր օրգանները։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը