Արա Աբրահամյանի հայտարարությունը

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը. Այսօր մեր ժողովուրդը կանգնած է ևս մեկ փորձության առջև: Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունը օգտվելով աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակից՝ համոզված լինելով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կատարելու է հովանավորի իր դերը, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումով բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի հերթական ագրեսիան ԼՂՀ-ի նկատմամբ՝ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը համերաշխության և համախմբվածության կոչ են անում աշխարհասփյուռ հայությանը, իրենց համակարգված գործողություններով զորավիգ լինել հայրենիքի պաշտպանությանը, օգնել մեր փառապանծ ազգային բանակին՝ պատժելու ագրեսորին, պաշտպանելու Արցախի անկախությունն Ադրբեջանից, անվտանգ պահելու մեր ժողովրդի խաղաղ կյանքը: -Մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետության բնակչությանը, քաղաքական և հասարակական կազմակերպություններին՝ կոչ անելով, անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված տարաձայնություններից, ստեղծված այս լարված պայմաններում համախմբվել երկրի պետական իշխանության շուրջ, դառնալ մեկ բռունցք, որպեսզի զսպենք Ադրբեջանի իշխանությունների կողմից պատերազմը վերսկսելու բնազդը: -Հրադադարը խախտելու և պատերազմը վերսկսելու ադրբեջանական ագրեսորների այս քայլն ուղղված է ոչ միայն ԼՂՀ-ի, ՀՀ-ի, այլև ամբողջ տարածաշրջանի, ինչու չէ՝ նաև միջազգային հանրության և բոլոր խաղաղասեր ուժերի դեմ: Ուստի, դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ ենք անում իրենց բողոքի ձայնը միացնել խաղաղասեր բոլոր ուժերին, խստորեն դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ քաղաքականությունը, ինչը ներկայումս իրականացվում է Թուրքիայի հրահրմամբ: Թուրքիան, նրա ղեկավար Էրդողանը, աննախադեպ ջղաձգության պայմաններում փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունն իրենից՝ որպես իսլամիստ-ահաբեկիչներին քաջալերող և օժանդակող պետության: -Պատերազմ վերսկսելու պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ադրբեջանական ժողովրդի դեմ: Մենք դիմում ենք նրանց՝ կոչ անելով, ելնելով իրենց իսկ շահերից, փորձել զսպաշապիկ հագցնել երկրի ապաշնորհ ղեկավարությանը, հատկապես՝ պատերազմ հրահրող նախագահ Ալիևին: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի ժողովուրդը գիտակցում է՝ հրահրվող պատերազմը անկանխատեսելի ծանր հետևանքներ կունենա հենց իր համար: -Մենք դիմում ենք Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին՝ իրենց բնակության երկրի քաղաքացիների մասնակցությամբ ամենօրյա ակտիվ պայքարով դատապարտել պաշտոնական Բաքվի ագրեսիան, Ադրբեջանի, Թուրքիայի դեսպանատների մոտ կազմակերպել բողոքի ակցիաներ և տվյալ երկրի իշխանություններին հորդորել՝ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և քայլեր ձեռնարկել ԼՂ-ի անկախությունը ճանաչելու ուղղությամբ: Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունն իր բոլոր ջանքերը կներդնի և միջազգային լայն կապերը կօգտագործի՝ նպաստելու խաղաղության հաստատմանը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am