Որ պատգամավորն է ամերիկյան փողերով հեղաշրջման կազմակերպման դասեր տվել (Բացահայտում)

«Ռաշա Թուդեյ» («Russia Today», RT) հեռուստաընկերության գլխավոր խմբագիր ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ ուշագրավ բացահայտումներ է արել՝ Հայաստանի մասին: «Ռաշա Թուդեյ»-ի լրագրողները Հայաստանում իրականացրել են լրագրողական հետաքննութուն եւ պարզել, որ ՀՀ-ում ամերիկյան փողերով մարդկանց պատրաստել են օրինական իշխանության տապալման: Ըստ Մ. Սիմոնյանի, ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում տեղի ունեցած դասընթացի շրջանակում շուրջ 150 երիտասարդների սովորեցնում, վարժեցնում են, թե ինչպես պետք է ստի, կեղծիքի եւ այլ հնարքների միջոցով հեղաշրջում կազմակերպեն եւ իրականացնեն իրենց երկրներում։ «Իրավունքն» այս մասին փորձեց պարզել ԱԺ արտաքինհարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ տեսակետը: Բայց արի ու տես, որվերջինս լինելով խորհրդարանական արտաքին հարաբերությունների պատասխանատուն՝ անտեղյակ է կամ համենայնդեպս, այդպես է ասում մի թեմայի մասին, որը արդեն մի քանի օր է, ինչ լայնորեն քննարկվում է ռուսական առաջատար լրատվամիջոցներում: «Չգիտեմ, նիստերի էի, ճիշտն ասած, չեմ լսել կամ չեմկարդացել եւ չեմ կարող առանձնպես խորը մեկնաբանել:Կարող եմ միայն ասել, որ` ոչ, Հայաստանում ոչ մեկը ոչմեկի, ըստ իմ տեղեկությունների, հեղափոխության չինախապատրաստում»,- մեզ հետ զրույցում նշեց Ռ.Ռուբինյանը: Մինչդեռ պարզվում է՝ հեղաշրջման դասեր տվողների թվում եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ԶՈԼՅԱՆԸ: Ամենայն հավանականությամբ՝ Մ. Սիմոնյանը հենց նրան նկատի ուներ՝ ասելով, որ հայաստանյան «հեղափոխության աստղերը» դասընթացի շրջանակում կիսվել են իրենց փորձով: RT news-ի տեղեկություններով՝ Մ. Զոլյանը խոսելով հեղափոխության համար գումարներ հայթհայթելու մասին՝ ընկերական կիսվել է իր փորձով եւ մասնավորապես նշել.«Գրանտ ստանալը դժվար չէ՝ մի ամսով կարելի է Չեխիայում տեղավորվել կամ «Ազատություն ռադիոկայանում», կամ էլ ինչ-որ քաղկենտրոնում»: Այսքանից հետո՝ թերեւս իշխանությունը ոչ տեսել եմ, ոչ լսել փրկիչ-կոնցեպտից պետք է դուրս գա եւ պատասխան տա, թե ինչու եւ ինչպես է Միքայել Զոլյանը հայտնվել վերոնշյալ դասընթացների բանախոսի կարգավիճակում եւ հակառուսական ծրագրեր իրականացնող ծրագրի շրջանակում ինչի էր նախապատրաստում Ռուսաստանից ժամանած ռուս մասնակիցներին: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ Հ.Գ.- Դասընթացի մասին մանրամասները դիտե՛ք այստեղ:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am