Կալանքը՝ մարդուն պատժելու գործիք

Ուզում եմ կրկին անդրադառնալ Հայաստանում կալանքի, դրա կիրառման բացասական պրակտիկայի, ընտրողաբար կիրառելու, կալանքի միջոցով մարդկանց «կոտրելու» հարցին: Սա շարունակում է լայնորեն կիրառվել։ Անձնական ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը շարունակում է մնալ Հայաստանում ամենաշատը ոտնահարվող իրավունքներից մեկը, իսկ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելը, դատարանների սիրելի գործիքը: Տարիներ շարունակ ամենատարբեր քրեական գործերով, նաև այն գործերով, որոնք ունեին քաղաքական ենթատեքստ, անձի նկատմամբ կիրառվում էր կալանքը, որի ժամկետը պարբերաբար երկարաձգվում էր: Դա գործիք էր, որը հնարվորություն էր տալիս ապացույցներ ձեռք բերել, կոտրել անձին: Հաճախ հաշվի չէր առնվում նույնիսկ անձի առողջական վիճակը՝ «Հաց բերողին» բոլորս ենք հիշում: Իսկ ի՞նչն է փոխվել այսօր: Շարունակվում է նախնական կալանքը որպես պատժի կամ ապացույցներ ձեռք բերելու միջոց կիրառելու տխուր և վնասակար ավանդույթը։ ՀՔԾ-ն ու դատախազությունը համառորեն կալանք են պահանջում մի դեպքում, իսկ մեկ այլ՝ հանրային վտանգավոր արարքի դեպքում՝ ոչ։ Օրինակ, հանրային մեծ վրդովմունք առաջացրած նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման դերակատարներից երկուսի համար շատ հանգիստ ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի պարագայում կիրառվեց գրավ: Իսկ օրեր առաջ նախնական կալանքի վայրում մահացած Մհեր Եղիազարյանի գործով, ով 44 օր հացադուլի մեջ էր եղել, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը մեկնաբանության կարիք ունեն: Ամենևին անակնկալ չէր նաև ՄԻԵԴ կանոնագրքի հիման վրա Սամվել Մայրապետյանի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառումը: Առողջական նման խնդիրների առկայության պարագայում կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, իսկ այնուհետև՝ բուժման հնարավորությունը սահմանափակելը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Դա բնորոշ էր նախկին իշխանություններին, բայց մենք կարծես, թե հինը մերժել ենք նաև այդ պատճառով: Նույն խնդիրների առջև ենք կանգնելու առաջիկայում՝ հայտնի գաղտնալսման հետ կապված: Այսօր նույնքան պարզ է, թե հայտնի գաղտնալսման առկայությամբ ՄԻԵԴ-ը ինչ որոշում է կայացնելու։ Էլի՞ պետք է զարմանանք՝ ինչպես միշտ առաջին անգամ։ Չենք կարող ձևացնել, թե գաղտնալսման փաստը չկա, ու չենք կարող ձևացնել, թե ճիշտ չենք հասկանում բովանդակությունը։ Որքանո՞վ է հիմնավորված, որ մարտի 1-ի գործով Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելը համաչափ է։ Գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան, չի թաքնվել, չի խուսափել քննությունից։ Դատարանը պետք է առաջնորդվի անձի ազատության կանխավարկածից. ի՞նչ հիմքեր կան, որ նա կխոչընդոտի կամ չի ներկայանա քննությանը: Երևի թե ավելորդ է շեշտել, որ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված հստակ հիմքերի առկայություն՝ երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը և այլն: Բայց այս հիմքերը հիմնավորելու համար պետք է հստակ, բավարար և վերաբերելի հիմնավորումներ ներկայացնել, դրանք պետք է հիմնավորվեն գործում առկա փաստական տվյալներով: Որո՞նք են այդ փաստական տվյալները, որոնք կալանքի որոշման համար հիմք են հանդիսացել: Կալանքի լայնորեն և չհիմնավորված կիրառումը շատ լուրջ խնդիր է։ Շատ անգամ արվում է իներցիայով, շատ անգամ դատավորներներն են իրենց ապահովագրում, շատ անգամ մթնոլորտն է ստիպում։ Դատավորների վրա ազդեցությունն այսօր նույնքան ակնառու է, որքան նախկինում: Պարզապես փոխվել են մեխանիզմներն ու գործիքները։ Այստեղ բարդ լուծումներ են պահանջվում, այդ թվում՝ քաղաքական կամք՝ զերծ մնալու դատավորների հանդեպ ազդեցությունից: Ուղղակի որևէ իշխանություն պետք է մի պահից սկսած որոշի՝ չխառնվել դատարանների աշխատանքին։ Առանձին, չափազանց կարևոր խնդիր է նախաքննության ժամկետները անհարկի ձգձգելը, որն էլ իր հերթին առաջացնում է լարվածություն հասարակության շրջանում: Նախաքննության ժամկետների ձգձգումը բերում է կալանքի ժամկետի երկարաձգման: Մանվելի Գրիգորյանի գործը երկրի քաղաքական իշխանությունը, իրավապահները և հեռուստաեթերը բացահայտված էին համարում դեռևս 8 ամիս առաջ։ Եթե այն, ինչը եթերից հրամցվել է հասարակությանը՝ ճիշտ է, ապա սա առանձնապես բարդ քրեական գործ չէ։ Այդ դեպքում ինչո՞ւ չի սկսվում դատավարությունը։ Ինչո՞ւ են հիվանդ մարդուն անընդհատ պահում կալանքի տակ. պատժում ե՞ն։ Ցավով պետք է արձանագրել, որ մեր երկրում այդպես էլ չի ձևավորվում ազատության կանխավարկածով առաջնորդվելու և կալանքը որպես բացառիկ միջոց կիրառելու պրակտիկան, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության վրա, այլև խաթարում է պետության իրավական հիմքերը: Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը Բաղաի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն ԲՀԿ-ն դատական կարգով վիճարկում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումները Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Աշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. Շարմազանով ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am