«Բոլոր այդ քննադատություններին ի պատասխան իշխանությունը լռում է». Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելու՝ ՀՀ իշխանությունների որոշումն արժանացել է բավական սուր քննադատությունների ոչ միայն երկրի ներսում, այլ նաև մեր արտաքին գործընկերների կողմից։ Բոլոր այդ քննադատություններին ի պատասխան իշխանությունը լռում է։ Լռում է, որովհետև չունի այդ արկածախնդիր քայլը հիմնավորող որևէ հոդաբաշխ բացատրություն։ Լռում է, որովհետև, մեղմ ասած, հեղհեղուկ են անգամ այդ առաքելության գործուղման իրավական հիմքերը։ Ի դեպ, հենց իրավական հիմքերը ամենաշատը քննարկվեցին վերջին մի քանի օրերին՝ երկրորդական պլան մղելով խնդրի քաղաքական ասպեկտները։ Մինչդեռ, տեղի ունեցածը ցայտուն վկայությունն է այն վտանգավոր իրողության, որ Հայաստանը չունի հստակ ձևակերպված արտաքին քաղաքական հայեցակարգ, փոխադարձ շահերի հաշվառման վրա հիմնված արտաքին քաղաքական ռազմավարություն, որը կբացառեր պետությանը լոկալ և աշխարհաքաղաքական սպառնալիքի առջև կանգնեցնելու որևէ հնարավորություն։ Սիրիա առաքելություն ուղարկելը արտաքին քաղաքականության հավասարակշռման խախտման, երրորդ երկրի՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու նպատակով մեր պետական և ազգային շահերը ստորադասելու օրինակ է։ Ինչ վերաբերում է խնդրի աշխարհաքաղաքական կողմին, ապա ԱՄՆ պետդեպարտամենտն արդեն իսկ հանդես է եկել դիրքորոշմամբ՝ դատապարտելով Սիրիա թեկուզ հումանիտար առաքելություն ուղարկելու և որ ոչ պակաս կարևոր է՝ Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցելու Հայաստանի քայլերը։ Ի դեպ, անհասկանալի է նաև հայկական փորձագիտական հանրույթի մի հատվածի համոզմունքը, թե այդ հայտարարությամբ Պետդեպարտամենտը քննադատել է Ռուսաստանին։ Ամենևին ոչ։ Այդ հայտարարությամբ ԱՄՆ-ն արձանագրել է, որ ընդունում է ի գիտություն Հայաստանի՝ Սիրիայում բարիկադների ռուսական կողմն անցնելու քայլը՝ բնականաբար, դրանից բխող համապատասխան հետևանքներով։ Առավել զարմանալի է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպման խորապատկերում, ինչն ավելի է ընդգծում՝ Հայաստանը Սիրիայում անելիք չունի։ Հատկապես Ռուսաստանի հետ համագործակցությամբ ու առավել ևս՝ Ռուսաստանի հովանու ներքո։ Որքա՞ն ժամանակ և ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ Հայաստանի այս քայլի երևացող ու անտեսանելի հետևանքները վերացնելու համար, դժվար է ասել։ Այս պահին կարող ենք միայն արձանագրել, որ Հայաստանի կողմից վարվող այսրոպեական, կոնյունկտուրային արտաքին քաղաքականությունը իրական վտանգ է ստեղծում Հայաստանի Հանրապետության ու աշխարհասփյուռ հայության համար»։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am