Անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի. Սեյրան Օհանյանը՝ «Մարտի 1»-ի գործի, իրեն, Խաչատուրովին, Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքների մասին (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը տեսաուղերձի միջոցով անդրադարձել է մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ բանակի հետ կապված քննարկումներին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին: Սեյրան Օհանյանը նշում է, որ 0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է, և այն դնել մարտի 1-ի իրադարձությունների, ողբերգությունների հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ: Նա ասում է, որ որևէ մեկն իրավունք չունի զորքի զորանոցային վիճակի բերելը մեկնաբանել որպես հակասահմանադրական քայլ ժողովրդի դեմ: Տեսաուղերձում Սեյրան Օհանյանը նկատում է, որ մարտի 2-ին եթեր տրված տեքստը, որ ինքը կարդացել է, նպատակ ուներ կանխարգելել հնարավոր սադրանքները բանակի և ժողովրդի միջև: «Անցել է 10 տարի, ես այս ընթացքում այդ տեքստի մասով որևէ իրավական գործընթացով չեմ անցել, փաստահավաք խումբը հարցեր չի տվել, տուժածներ չեն եղել այդ տեքստի բովանդակությունից, անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի: Դա պրիմիտիվ է և ինձ հիշեցնում է «Աբու Հասանի մաշիկները» հեքիաթը, երբ մեղադրվեցին ի վերջո մաշիկները: Ինձ համար զավեշտական են տեքստին վերագրվող մեղադրանքները, իսկ ինչ վերաբերում է ինձ, դեմքի որևէ արտահայտությամբ, ժեստիկուլյացիայով որևէ սպառնալիք չեմ արտահայտել: Տեքստը կազմվել է համապատասխան մասնագետների կողմից»: Նա հավելում է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ինչպես նաև հետապնդումները նախկին գործընկերների նկատմամբ, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքը:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն էլ, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված, ոչ թե փախչում է, այլ չի հավատում հարուցված գործին:
«Բացահայտ սխալ եմ համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, նրան կալանքի տակ պահելը»,-շեշտում է նախկին նախարարը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am