Մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և հայտնի դերասան Վիգեն Ստեփանյանի միջև վերջինիս հայտարարությունից հետո սկսված հեռակա բանավեճը հարթվել է: Այս մասին հայտարարությամբ հանդես են եկել երկու կողմերն էլ:
Հիշեցնենք, որ Վիգեն Ստեփանյանն ասուլիսի ժամանակ հայտարարություն էր արել, որի ժամանակ ասել էր, թե իբր Մակունցը ավագ սերնդի ներկայացուցիչներին անվանել է կոռումպացված, որից հետո մշակույթի նախկին նախարարը ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ պահանջել էր, որպեսզի դերասանը ապացուցի իր ասածը կամ հրապարակավ ներողություն խնդրի:
Քիչ առաջ երկու կողմն էլ դարձյալ ֆեյսբուքյան գրառումների միջոցով հայտարարել են, որ ամեն ինչ հարթվել է: Մակունցը մասնավորապես գրել է.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վիգեն Ստեփանյանի հետ, որի ընթացքում պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը, և մենք արձանագրեցինք, որ ես նման բան չեմ ասել և տեղի է ունեցել թյուրիմացություն։ Ես հաղորդել եմ նաև, որ ունեմ մեծագույն հարգանք իր՝ որպես դերասանի, ինչպես նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս գործունեություն ծավալող բոլոր արվեստագետների նկատմամբ: Սա ասում եմ ոչ թե ի պաշտոնե, այլ որպես քաղաքացի ու մարդ: Ուրախ եմ, որ ամեն ինչ հարթվեց»:
Վիգեն Ստեփանյանն էլ գրել է.
«Հարգելի լրագրողներ։ Առավոտից պատասխանում եմ ձեր հարցերին, ուղղված Լիլիթ Մակունցի հայտարարությանը։ Քիչ առաջ անձամբ խոսել եմ իր հետ և վստահեցնում եմ ձեզ, որ մեր մեջ եղած խնդիրը հարթվեց։ Ոչ ես, ոչ Մակունցը իրար հանդեպ թշնամանք չունենք։ Համարենք եղածը թյուրիմացություն և մոռանանք»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը