«Նոր Հայաստանի» կոռուպցիան

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենց իշխանության օրոք կոռուպցիան վերացել է, այդուհանդերձ, դա այդպես չէ։ Մեղմ ասած՝ այդպես չէ։ Կոռուպցիան միայն վարչապետի կաբինետ մտնելիս կուլոն, մատանի, ոսկի, մարջան, ապարանջան տալը չէ։ Կոռուպցիան ու հովանավորչությունը միայն աներձագին կամ զարմիկին պատգամավոր, իսկ մյուս բարեկամներին այլ պաշտոնների նշանակելը չէ։ «Հեղափոխական» և «օրինական» կոռուպցիան Կոռուպցիան կարող է նաև «հեղափոխական» և «օրինական» լինել։ Դրանց դրսևորումներից երկուսի մասին խոսվեց ԱԺ–ում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։ Մեկը ինքնախոստովանական ցուցմունք էր հիշեցնում, իսկ մյուսի մասին խոսեց Էդմոն Մարուքյանը։ Վերջինս փաստեր ներկայացրեց, թե ինչպես է Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ, կրթության ու գիտության (նաև՝ մշակույթի, սպորտի, երիտասարդության, մանկության, մեծության, պատանեկության և հնարավոր այլ բաների) նախարար Արայիկ Հարությունյանն իր հովանավորյալին նշանակել Ագրարային համալսարանի ռեկտոր, որը առաջին քայլով ինքն իրեն նախորդի համեմատ բարձր աշխատավարձ է նշանակել ու գործի տեղավորել իր թիմակիցներին՝ նրանց համար էլ բարձր աշխատավարձեր սահմանելով։ Եվ այս ամենը՝ պետբյուջեի հաշվին։ Փաշինյանենք, փաստորեն, սեփական թիմակիցներին ու ֆեյսբուքյան ստատուսչիներին պետության հաշվին վարձատրում են։ Ի՞նչ է սա, եթե ոչ «օրինական» կոռուպցիա և հովանավորչություն։ Սրանք լոզունգ են սարքել «Մենք չենք թալանում»–ը և որպես «ադալժենի» են դա ներկայացնում, բայց զուգահեռաբար ձեռքները մտցրել են պետական գանձարանի մեջ ու դուրս չեն հանում։ Փաշինյանենց շանտաժն ու «հիմնավորումն» այն է, որ եթե չմտնենք պետբյուջեի գրպանը, ապա թալան կլինի նախկինի պես (ի դեպ, նախկինում պետբյուջեի թալանի գեթ մեկ դեպք այս իշխանությունը չի բացահայտել, ինչը վկայում է այն մասին, որ կա՛մ էն ժամանակ ստում էին ու պարզապես էժանագին «աչոկներ» հավաքում, կա՛մ հիմա իրենք են թալանում ու դրա համար էլ սուս են մնում նախկին թալանի մասով)։ Նախկինի պես թալան կա՞, թե՞ ոչ, չենք կարող ասել, բայց որ պետբյուջեի հաշվին սեփական թիմակիցներին ու ֆեյքերին պահելու հարց է լուծվում, դա ակնհայտ է։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի թեմայով ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող հայտարարությանը, ապա դա արեց Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ է անում կառավարությունը, որպեսզի նախկին իշխանությունների ապօրինի ունեցվածքը պետականացվի, ու ստացված միջոցներն ուղղվեն բանակաշինությանը՝ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր դա արդեն տեղի է ունենում, և մենք բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ ենք գտնում, որ նախկինում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները վերադարձվեն ու ծառայեցվեն էդ նպատակներին։ Որոշ դեպքերում դրանք կարող են արտահայտված չլինել մեր բյուջեի մուտքերում, որովհետև ինչ–ինչ նկատառումներով դրանք կարող են օգտագործվել այլ եղանակներով։ Այսինքն՝ ոչ թե ուղղակի մուտք է արվել բյուջե, այլ, ենթադրենք, ինչ–որ տեղից գնում պետք է իրականացվի ինչ–որ բանակի կարիքների համար, կարող է այդ փոխանցումն ուղիղ գնալ էնտեղ, կամ այլ մեխանիզմ օգտագործվել»։ Ուշադրությո՛ւն դարձրեք, Փաշինյանը խոսում է կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարներից ու դրանք վերադարձնելուց, բայց կոնկրետ դեպքեր չի նշում, ու հանրությունն էլ տեղյակ չէ, թե ում մասին է խոսքը։ Ստացվում է, որ եղել են փողեր վերադարձնելու, կամ ավելի ճիշտ՝ «վազվռատ» անելու դեպքեր, երբ կուլիսային տարբերակով գումարներ են վերցվել՝ շրջանցելով դատաիրավական համակարգը։ Ճիշտ է, ներկայացվում է, թե բա՝ ինչ արել ենք, բանակի համար ենք արել, բայց դրանք ընդամենը բառեր են։ Այս առումով ողջամիտ կասկածներ են առաջանում։ Եթե Փաշինյանը հայտարարում է, որ այդ գումարները շրջանցում են պետբյուջեն ու անմիջապես փոխանցվում բանակի կարիքների համար, ապա դրա կապակցությամբ երկու բան առանձնացնենք. 1. Նման ձևակերպումներ նախկին իշխանություններն էլ էին տալիս։ Երբ նրանցից հետաքրքրվում էին, թե ինչ են անում «սև» դրամարկղը և ինչ նպատակով են այն օգտագործում, աչքով–ունքով հասկացնում էին, որ բանակի կարիքների համար է, հո չե՞ն կարող դա պետբյուջեով անել։ Հիմա նույնն ասում է Փաշինյանը, բայց ԱԺ ամբիոնից։ 2. Ի՞նչ երաշխիք, որ բանակի կարիքների համար բյուջեն շրջանցող փոխանցում անող «առերևույթ կոռուպցիոները» միայն բանակի կարիքների համար է փոխանցում։ Օրինակ՝ պարգևավճար ստացող քայլարածականներից մեկն այդ գումարը փոխանցել էր «Իմ քայլը» հիմնադրամին։ Միգուցե բանակի կարիքների հոգումը սկսվում է ա՞յլ տեղից։ Ո՞վ գիտե։ Զրո հանրային վերահսկողության և էժանագին շոուների պայմաններում ո՞վ գիտե, թե ինչքան գումար վերցվեց նախկին կոռուպցիոներից, այդ վերցրածի ո՞ր մասը գնաց բանակին, իսկ ո՞ր մասը՝ այլ ուղղությամբ։ Կամ ընդհանրապես, բանակին գումար գնա՞ց, թե՞ բանակի անվան տակ այլ տեղեր հոսեցին գումարները։ Սրանք հարցեր են, որոնք շատ կոնկրետ ենթադրությունների տեղիք են տալիս։ 7or.am

դիտվել է 87 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am