«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյաննուշագրավ ու վտանգավոր հայտարարություն է արել: Նա բացահայտել է «տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան բնույթը: Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստվում է ներդնել մի մեխանիզմ, որի օգնությամբ հնարավոր է լինելու մասնավոր գույքի բռնագանձում իրականացնել առանց մեղադրական դատավճռի: Այսինքն՝ Փաշինյանը ոչ թե սուպերվարչապետական լիազորություններ է ուզում, այլ սուպերի քառակուսի վարչապետական լիազորություններ՝ սուլթանություն: Փաշինյանն ասում է, որ իրենք առաջնորդվելու են մեղավորության կանխավարկածով: Եթե իրենց թիրախում հայտնված որևէ մեկը չկարողանա ապացուցել, թե որտեղից իրեն այս կամ այն գույքը, ապա նրանից դա վերցվելու է՝ շրջանցելով դատական համակարգը: Սա առաջին հայացքից ողջունելի որոշում է հատկապես լյումպեն պրոլետարիատի համար, բայց մեղավորության կանխավարկածի կիրառումից առաջինը հենց լյումպեն պրոլետարիատն է տուժելու այնպես, ինչպես տուժեց նախորդ դարասկզբին ու սովի մատնվեց: Մի կողմ թողնելով հարցի քաղաքական կողմը, որը, անշուշտ, հիմնականն է այս գործընթացում՝ դիտարկենք գույքի խլման փաշինյանական մեխանիզմի իրավական կողմը: Այսինքն՝ թեման վերլուծենք առանց էմոցիաների ու անկախ անձերից: ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»: Ըստ 60-րդ հոդվածի (սեփականության իրավունքը) 4-րդ կետի՝ «Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի»: Հիմա եթե առանց դատական վճռի Փաշինյանը պատրաստվում է ունեզրկել որևէ մեկին, ապա դա սահմանադրական կարգի տապալում է և մարդու իրավունքների (սեփականության իրավունք) կոպտագույն խախտում: Անձերը պետք է մի կողմ դնել տվյալ դեպքում ու սկզբունքին նայել: Եթե կլինի քննություն, կլինեն իրավական հիմնավորումներ, որ տեղի է ունեցել, ժողովրդական լեզվով ասած, թալան, ապա մրցակցային, թափանցիկ ու արդար դատավարության արդյունքում թող լինի համապատասխան վճիռ: Իսկ եթե շրջանցելով դատարանը պետք է գույք բռնագրավեն, ապա դա դեպի տոտալիտարիզմ տանող ուղիղ ճանապարհն է և գերթալանչիական համակարգ ստեղծելու ծրագիրը: Դա նաև քաղաքական, տեղեկատվական ու քաղաքացիական դաշտն ամբողջությամբ ոչնչացնելու ծրագիր է, որը «ժողովրդի վարչապետին» հնարավորություն կտա ցմահ իշխել: Սակայն նա պետք է իմանա, որ Հայաստանն արմենբաշի պահելու ռեսուրս չունի: Ի դեպ, նմանատիպ «անցումային արդարադատություն» Վրաստանում իրականացրել էր տխրահռչակ Սահակաշվիլին: Արդյունքում՝ տեղի ունեցավ սեփականության տոտալ խլում ու վերաբաշխում. տնտեսությունը տուժեց, «ազնիվ հեղափոխականները» դարձան թալանչիներ: Վրաստանում Սահակաշվիլու կիրառած «մեղավորության կանխավարկածով» տուժել է շուրջ 36 հազար տնտեսվարող սուբյեկտ, իսկ պաշտոնապես բանտերով անցել է ավելի քան 200 հազար մարդ (այդ 200 հազարը հաստատ «նախորդ հանցավոր ռեժիմը չէր ներկայացնում): «Վարդերի հեղափոխության» առաջնորդը հենց դրա արդյունքում հեռացվեց իշխանությունից ու հիմա փախած է Վրաստանից, իսկ նրա շրջապատի 80 տոկոսը կոռուպցիոն մեղադրանքներով կա՛մ հետախուզման մեջ է, կա՛մ բանտում: Փաշինյանի ու իր թիմակիցների համար Վրաստանի օրինակը պետք է որ դաս լինի, եթե, իհարկե, այդքան ողջամտություն ու հեռատեսություն ունեն գոնե մոտ ապագան տեսնելու համար: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am