Խաչիկ Ասրյան. Հայաստանի արտաքին անվտանգության հիմնասյուները բացառապես երկուսն են՝ Հայոց Ազգային Բանակ և ՀԱՊԿ

Ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին, այնպես էլ ներկա
իշխանությունը, Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ասել է թե՝
արտաքին անվտանգությունը, շարունակում է ամբողջությամբ կառուցել «և՛-
և՛»-ի սկզբունքով, որն, ինձ համար, ուղղակի անթույլատրելի է: Ինչու է
անթույլատրելի, որովհետև, ի վերուստ տրված հայկակական
բարձրավանդակում բնակվող հայերիս համար, Հայաստանի և՛ արևելքից, և՛
արևմուտքից՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ունենք դարավոր թշնամիներ:
Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս
Հայաստանի Հանրապետության իշխանության, պարտադիր պետք է որդեգրի
ոչ թե «և՛-և՛»-ի արտաքին քաղաքականությունը՝ մեկ ոտքով Ռուսաստան, մեկ
ոտքով Արևմուտք, այլ բացառապես համագործակցի հայ ժողովրդի
ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանի Դաշնության
հետ:
Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս դաժան
ժամանակաշրջանում, որտեղ գրեթե ամենուր պատերազմական
գործողություններ են և ազգեր ու ժողովուրդներ են կործանվում, Հայաստանը
չի կարող միաժամանակ ու հավասարապես եղբայրություն կամ դաշնակից
բարեկամություն անել երկու գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության
և արևմուտքի հետ: Այսինքն՝ Հայաստանը պետք է բացառի իր արտաքին «և՛-
և՛»-ի քաղաքականությունը, որովհետև «և՛-և՛»-ի քաղաքականությունն է, որ
Հայաստանը կտանի կործանման: Հայաստանն իր արտաքին
քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի ռազմավարական
գործընկեր, քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի
Դաշնության հետ միասին՝ միաժամանակ անսասան պահելով հարևան
պետությունների՝ Իրանի Իսլամական և Վրաստանի Հանրապետությունների
հետ բարեկամական հարաբերությունները:
Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր
ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ հայկական
բարձրավանդակում խաղաղություն և անվտանգություն ապահովելը
բացառապես կախված է ինչպես անընդհատ հզորացող Հայոց Ազգային
Բանակից, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի, հատկապես
Ռուսաստանի կողմից հիմնադրված ռազմաքաղաքական դաշինքի՝
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)
հետ ազնիվ, հավատարիմ ու բարեկամական հարաբերություններից:
Ավելին՝«ՀայոցԱրծիվներ.ՄիասնականՀայաստան»կուսակցությունն
անհնարինը դարձնելու է հնարավոր՝ բացառապես նպաստելով ինչպես Հայոց
Ազգային Բանակի անընդհատ հզորացմանը, հայ-ռուս ժողովուրդների
բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու Հայաստանի և Ռուսաստանի
ռազմաքաղաքական համագործակցության կատարելիությանը, այնպես էլ
ՀԱՊԿ ընտանիքում Հայաստանի Հանրապետության հեղինակության
անընդհատ բարձրացմանն ու Հայաստանի միջոցով Երկիր մոլորակի
պետությունների համար ՀԱՊԿ-ի կարևորագույն դերի անհրաժեշտության
քարոզչության իրականացմանը:
1
  • Ինձ համար տարօրինակ է, որ Հայաստանում, հայ հասարակության մեջ,
    դեռ կան խմբեր, որոնք պաշտպանում և երկրպագում են ոչ միայն
    արևմուտքի այլասերված ազատություններն ու բարքերը, այլ նաև փորձում են
    Հայաստանում հող նախապատրաստել իբրև արդարության և խաղաղության
    պաշտպաններ, իսկ իրականում՝ Երկիր մոլորակում բնակվող անկախ և
    ինքնուրույն պետությունների համար թշնամի և կործանիչ,
    Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք կոչվող ՆԱՏՕ-ի համար:
    Ուզում եմ միանգամից հիասթափեցնել ՆԱՏՕ-ի համար Հայաստանում
    ոտնատեղ փնտրող, արևմուտքի այլասերված բարքերը իրենց մեջ կրող
    հայրենադավներին. բացառվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր
    ռազմաքաղաքական գործունեության համար կենսական ընտանիք
    հանդիսացող ՀԱՊԿ-ին երբևէ փոխարինի ՆԱՏՕ-ով:
    Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական
    արտաքին գործունեությունը բացառապես լինելու է Հավաքական
    անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ:
    Ամփոփելով միտքս՝ հայտարարում եմ. Հայաստանի արտաքին
    անվտանգության հիմնասյուները բացառապես երկուսն են՝ Հայոց Ազգային
    Բանակ և ՀԱՊԿ:
    «Հայոց Արծիվներ. Միասնական
    Հայաստան» կուսակցության նախագահ՝
    Խաչիկ Մայիսի
    Ասրյան
    Խաչիկ Ասրյանի ֆեյսբուքյան էջից՝
    Խաչիկ Ասրյան0Хачик Асрян0Khachik Asryan

դիտվել է 817 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am