ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն անդրադառնալով Բժշկական համալսարանում ուսումնասիրություններին՝ նշեց, որ այստեղ մեծ ծավալի մասին է խոսքը, քանի որ Բժշկական համալսարանն ունի նաև կլինիկաներ: Ծառայության պետը նշեց, որ Բժշկական համալսարանի ուսումնասիրությունն, ամենայն հավանականությամբ, կավարտեն մարտի վերջին:
«Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումներին ու խնդիրներին անդրադառնալով՝ Սանասարյանը խոստացավ դրանց մասին խոսել ավելի ուշ:
Հարցին՝ ուժային մարմիններում ևս կատարվելու են ուսումնասիրություններ, նա պատասխանեց, որ այդ մասին վարչապետի հետ պետք է խոսեն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ նախարարություններում ուսումնասիրություններ ինչո՞ւ չեն անում, Սանասարյանն ասաց.
«Այնպես չէ, որ որևէ տեղ լավ է եղել, դրա համար չենք գնացել, ծավալը շատ է, առաջնահերթությունների խնդիր կա, «Սերմերի գործակալություն»-ում ենք սկսել ուսումնասիրություն, «Երիտասարդական հիմնադրամը» ևս ուսումնասիրել ենք, ավարտել, այն ընթացքի մեջ է»:
Սանասարյանին հարցրին՝ ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է վերադարձվել պետբյուջե: Նա ասաց, որ 2018 -ի և 2019 թ. սկզբի տվյալներով՝ պետբյուջե է վերադարձվել 827 մլն դրամ, ինչը, նրա գնահատմամբ, բավական նորմալ արդյունք է նոր ստեղծված կառույցի համար:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը