«Եթե բանը հասնի դատարան, դպա Լիլիթ Մակունցը շատ պատասխաններ պետք է տա». Վիգեն Ստեփանյան

Մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատրաստվում է դատի տալ ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, քանի որ, ըստ Մակունցի՝ դերասանն ասել է այնպիսի բաներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տեսանյութում (22-րդ րոպեից) հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ: Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ դատարան: Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է»:

168.am-ի հետ զրույցում Վիգեն Ստեփանյանն անդրադառնալով Մակունցի գրառմանը՝ նշեց, որ ասել է այն, ինչ իրեն պատմել են։ «Ես այդ հանդիպմանը ներկա չեմ եղել, ամեն ինչ ինձ պատմել է 50-ն անց ջութակահարուհի մի կին, որը հանդիպմանը ներկա է եղել։ Նա իմ լավ բարեկամն է, եթե նա հնարել է կամ խաբել, ապա ես կընդունեմ, որ սխալ եմ եղել և ասել չստուգված տեղեկատվություն։ Այդ կնոջ հետ այսօր կապ կհաստատեմ և կպարզեմ, թե ինչ է եղել»,- ասաց Վիգեն Ստեփանյանը։ Ըստ նրա, եթե պարզվի, որ սխալ տեղեկատվություն է ասել, ապա ներողություն կխնդրի Մակունցից, սակայն, նրա խոսքով, եթե գործը հասնի դատարան, ապա Լիլիթ Մակունցը շատ պատասխաններ պետք է տա արդեն ոչ թե՝ ասեկոսեների, այլ՝ իրական փաստերի համար։ «Այդ 8 ամիսների ընթացքում՝ երիտասարդ փոխնախարարներով և չգիտեմ ինչերով, ի՞նչ աշխատանք են արել, արդյոք մշակել են այն մշակութային ծրագրերը, որոնք այսօր առավել քան կարևոր են։ Ես չեմ վախենում պատասխանատվությունից»,- շեշտեց Վիգեն Ստեփանյանը։ Նրա բնորոշմամբ՝ արդեն որևէ բանի վրա չի զարմանում, քանի որ, եթե խորհրդարանում «նախկին ընկերներն այսօր միմյանց հետ խոսում են մատ թափ տալով, ապա ամեն ինչ կարելի է սպասել»։  

դիտվել է 92 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am