Ի՞նչ է կատարվում Հայաստանում-3. «Ոչանտարբերների» հանրություն

«Ոչանտարբերների»  հանրություն   Հայկական էլիտաները ճշնող մեծամասնությամբ արևելյան արժեհամակարգի կրողներն են՝ իշխանության կողքին միշտ տեղավորվելու չթաքցվող ձգտումով։ Նրանք չեն օգնում իշխանություններին՝ երկրի առաջընթացի հարցում, նրանք ուղղակի տեղավորվում են իշխանության կողքին։ Այդպես եղել է միշտ։ Եվ հիմա էլ սահուն կերպով ընթանում է համամարդկային արժեքներով սկսված հեղափոխության հայաֆիկացումը։ Անձնական շահ, խոնարհում, «սկզբունքների» ճկունություն, փափուկ հանգրվանի փնտրտուք։ Այս պրոցեսի մեջ են, ըստ էության, բոլոր էլիտաները՝ ֆինանսական, տնտեսական, ռեգիոնալ, մշակութային և այլն։ Պրոցեսը գնում է սահուն, որովհետև խրախուսվում է իշխանության կողմից։ Այս էլիտաներից  առաջադիմության և զարգացման ռեսուրս ակնկալել իրատեսական չէ։ Կա խոշոր տնտեսական էլիտա, որի ներկայացուցիչները (անկախ ունեցած կապիտալի աղբյուրից և օրինականության աստիճանից) ունեն  մեկ ցանկություն՝ օր առաջ պայմանավորվել իշխանությունների հետ և շարունակել հանգիստ վայելել. մոտավորապես «զիջումներ խաղաղության դիմաց» բանաձևով։ Թե ինչ տեսք, ինչ ծավալներ են կրում այդ զիջումները, գիտեն միայն իրենք և իշխանությունները, բայց այն, որ երկուստեք նման ցանկություն կա, կարծես թե երևում է։ Կա գիտամշակութային էլիտա, որը հանրահայտ Ֆունտի նման է, միայն տարբերությամբ, որ ոչ թե նստել է, այլ լռել. լռել է բոլոր իշխանությունների օրոք՝ կոմունիստների, Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, հիմա էլ՝ Փաշինյանի օրոք։ Իհարկե, կա տարիք, սերնդափոխոթյուն, բայց «շկոլան» շատ ամուր է դրված, և նրանք մեծ մասամբ վիրտուոզ տիրապետում են լռելու արվեստին։ Նրան այնքան են կատարելագործվել լռելու մեջ, որ նույնիսկ իրենց վերաբերող, իրենց առնչվող հարցերի մասին են լռում, երբ ուղիղ հարցնում ես՝ կարծիք, տեսակետ, լուծում։ Նման իրավիճակների համար կա մի ունիվերսալ ձևակերպում՝ «անհրաժեշտ է պետական աջակցություն»։ Թե դա ի՞նչ է՝ որքա՞ն, ինչի՞ համար, ի՞նչ տեսքով, ի՞նչ արդյունքի համար և այլն՝ անպատասխան հարցեր են։ Հասկանալի է, որ այստեղից ևս ակնկալել համապետական, համահասարակական, համազգային, համամարդկային խնդիրների շուրջ որևէ առողջ տեսակետ՝ ուղղակի անիմաստ է։ Եվ պատահական չէ, որ մենք չգիտենք, թե ինչպիսի՛ գիտություն ենք պատկերացնում, ինչպիսի՛ կրթություն, ինչպիսի՛ մշակույթ, ինչպիսի՛ն է մեր հարաբերությունների համակարգը մեր հարևանների հետ, ինչպե՛ս ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը և այլն։ Եվ վերջապես ձևավորվում է նոր իշխանական էլիտա։  Արժեհամակարգային մեծ տարբերություններ չկան՝ կսկսվի լավ սենյակից ու կընթանա՝  նոր կահույք, բրենդային հագուստ, լավ մեքենա, լավ համար, լավ տուն, լավ փայ և այլն։ Նրանք, ովքեր սրա կրողը չեն լինի, դուրս կգան, կօտարվեն։ Ձևավորման ճանապարհն էլ նույնն է՝ սկզբում սեղանային-քեֆային՝ թիմ, չդադարող քեֆերի մշակույթ,  հավատարմության երդումներ, ընթացքում ներսում ազդեցության մեծացման կռիվներ, ավելի ռացիոնալները կսկսեն փող աշխատել և այլն։ Սրա գաղափարական հիմնավորումը դրվել էր ամիսներ առաջ՝ սևի  ու սպիտակի բաժանումով։ Դուք և մենք-ի։ Դրա շարունակությունը մենքի ավելի մենքն է, հետո՝ ավելի, ավելի և այլն։ Նախկին և առկա էլիտաների որակը մեզ հետաքրքիր է այն պարզ պատճառով, որ ժողովուրդներին դեպի հաջողություն, դեպի կրթում և զարգացում տանում են էլիտաները։ Նրանք են պատասխանատու  ժողովուրդների մեջ առողջ տարրի, արժեհամակարգերի և պետականության գաղափարի մշտական ներարկման համար։ Եվ այս առումով ունենք չափազանց լուրջ մտահոգվելու հիմնավոր պատճառներ։   Հիմա  անելիքի մասին. Ի՞նչը կարող է հակազդել Հայաստանում էլիտաների սնանկության, նոր վոժդիզմի, Հայաստանի հերթական արևելականացման պրոցեսներին։ Այսօր կան մեծ թվով մարդիկ, ունակ՝ առողջ մտածելու, որոնք անհանգստացած են հնարավոր զարգացումներով, որոնք ունակ են իրականությունն ինքնուրույն  գնահատելու։ Այդ մարդկանց քանակը սպասվածից շատ է և կախված չէ տարիքից, սեռից, մասնագիտությունից, կուսակցական պատկանելությունից։ Նրանք դուրս են հեղափոխություն-հակահեղափոխություն տիրույթից, ավելի լայն են տեսնում պրոցեսները, Հայաստանին ու աշխարհին նայում են ավելի սթափ հայացքով։ Հենց այս մարդկանց առկայությունն է, որ հնարավորություն է տալու՝ լուծել Հայաստանյան նոր հանրային էլիտայի ձևավորման խնդիրը։ Այս մարդիկ գտնվում են բիզնեսում, դպրոցում, բուհում, գյուղում, բանկերում՝ ամենուր։ Այս մարդիկ ցաքուցրիվ են, գրեթե չունեն արտահայտվելու խողովակներ, չունեն լսելի դառնալու հնարավորություն և հաճախ նույնիսկ դժվարանում են իրենց անհանգստություններն ու առաջարկները հստակ ձևակերպել։ Պայմանականորեն սա կոչում ենք՝ «ոչանտարբերների հանրություն»։ Եվ հենց այստեղ է արևելյան գավառականությունից առողջ պետություն ստեղծելու ռեսուրսը։ Ուրեմն ձևակերպում ենք խնդիրը՝ նոր հանրային վերնախավի ձևավորումը, որի ձայնը օր օրի պետք է դառնա ավելի վստահ ու ավելի համոզիչ։ Նոր հանրային էլիտայի պոտենցիալ ներկայացուցիչներից շատերը կարող են  այս պահին լայն հանրությանը հայտնի չլինել, բաց նրանք ամեն օր անում են իրենց աշխատանքը և անում են լավ՝ առանց պաթոսի։ Ուղղակի պետք է մի պահից շատ ակտիվ սկսել «մեծ թոշակի»  փուլը, ու հանրային կյանքն ազատել սպառված և ասելիք չունեցողներից՝ լինեն դրանք հների, թե լայվերի դասից։ Թե ինչպե՞ս դա անել՝ արդեն տեխնոլոգիական մանրամասներն են՝ լայն քննարկման համար անհետաքրքիր։ Սա կոնկրետ աշխատանք է, որն արվելու է անպայման, քանի որ Հայաստանը չունի ևս մեկ անգամ լճանալու ռեսուրս։ Ավելի քան հնարավոր է, որ գործընթացում ժամանակի ընթացքում կներգրավվեն այսօր իշխանության դաշտում գործող առավել ընդունակ և անկախ մտածող մարդիկ, որոնց ռեսուրսները նույնպես պատշաճ կերպով չեն օգտագործվում, և որոնք նույնպես կանգնած են լճացման ու համահարթեցման վտանգի առաջ։ Մեր ժողովրդին, այս հասարակությանը նոր ասելիք է պետք, նոր տեսլականներ, նոր փարոսներ։ Հակառակ դեպքում՝ ո՛ր խնդրին նայում ես, մենք ասելիք ու պատկերացում չունենք կամ եղածը չափազանց պարզունակ է։   Վահե Հովհաննիսյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը Բաղաի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն ԲՀԿ-ն դատական կարգով վիճարկում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումները Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Աշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. Շարմազանով ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am