Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը՝ այսպիսով հերքելով լուրերը, թե բանավոր պայմանավորվածության հիման վրա է Հայաստանը 83 հոգանոց խումբ ուղարկել Սիրիա․ «Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից: Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան»:
Տոնոյանը հավելել է, որ եթե անհրաժեշտ լիներ նաև ռազմական գործողություններին մասնակցել, դա ևս կարվեր օրենքին համապատասխան և քննարկումներից հետո, ընդ որում՝ նաև արտախորհրդարանական ուժերի հետ․ - «Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողություններին մասնակցել, ՀՀ-ն կանի դա ևս օրենքի տառին համապատասխան»:
Ուշագրավն այն է, որ Տոնոյանն այս հայտարարությունն արել է մի հանդիպումից հետո...
Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։
Այսինքն, միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններից արդեն պարզաբանումներ է պահանջում՝ Սիրիա հայկական խումբ ուղարկելու որոշման հետ կապված:
Վերջին օրերին Հայաստանի իշխանական վերնախավի պարզաբանումների առատությունից կարելի է ենթադրել, որ գործընկեր պետություններն ու կազմակերպությունները պաշտոնական Երևանից պարզաբանումներ են պահանջում:
Դա է պատճառը, որ թե՛ Պնախարարի մակարդակով, թե՛ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն առատորեն արդարացնում են Սիրիա հայկական խմբի գործուղումը:
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ վստահ է, որ արևմտյան գործընկերները ըմբռնումով կմոտենան Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու որոշմանը: «Ազատության» հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը ընդունում է, որ հանրությունը՝ այդ թվում իրենք պաշտպանության հանձնաժողովում դեռևս չունեն մի շարք կարևոր հարցերի պատասխաններ, թե, օրինակ, որտեղ է տեղակայվելու մասնագիտական խումբը, ով է հայ բժիշկների և սակրավորների անվտանգությունն ապահովելու և այլն: Նա հույս ունի, որ առաջիկայում Կառավարության հետ քննարկումների արդյունքում կստանան բոլոր հարցերի պատասխանները:
Նկատենք, սակայն, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով 83 հայ մասնագետների Հալեպ գործուղվելու մասին հայ հանրությունը տեղեկացավ փաստի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնացումից հետո միայն:
Ու հիմա հետաքրքրականն այն է, որ անգամ ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է արձանագրում, որ կան անպատասխան մնացած հարցեր:
Եթե իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն անգամ բացատրություն չունի, այլ՝ Հայաստանի անվտանգությանը վերաբերող կարևոր հարցերում ի՞նչ ակնկալենք իշխանության քայլերից...
Մետաքսյա Շալունց
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը