Zham.am-ը ներկայացնում է Ազգային Ժողովի պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ունեցվածքի հայտարարագիրը:
Փետրվարի 11-ին ներկայացված հայտարարագրում Սիփան Փաշինյանը գրանցել է երկու ավտոմեքենա՝
LEXUS RX 350, VOLKSWAGEN GOLF:
28-ամյա Սիփան Փաշինյանը գրանցել է հետևյալ դրամական միջոցները՝
1 մլն 484 հազար 742 դրամ, 400 դոլար, 4 եվրո:
Փաշինյանը եկամտային տվյալներ չի գրանցել, անգամ աշխատանքի վարձատրություն, չնայած որ, 2018թ-ի հունիսի 11-ից մինչև 2019 թ-ի հունվարի 10-ը զբաղեցրել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետ կապված Սիփան Փաշինյանը ԿԸՀ էր ներկայացրել վերջին մեկ տարվա գույքի և դրամական միջոցների հայտարարագիրը:
Այս հայտարարագրում Փաշինյանը գրանցել էր հետևյալ եկամուտները՝
707 հազար 189 դրամ՝ աշխատավարձ՝ Մեր տպարան ՍՊԸ-ից, 289 հազար 800 դրամ՝ աշխատավարձ՝ Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ից,
972 հազար 661 դրամ՝ աշխատավարձ՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Փաշինյանը 50 տոկոս բաժնեմաս հայտարարագրել Էքսիփեդ ՍՊԸ-ում:
Որպես շարժական գույք՝ գրանցել է 2006 թվականի LEXUS RX և 1999 թվականի VOLKSWAGEN GOLF մոդելի ավտոմեքենաներ:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը