Պարտադիր զինծառայությունից խուսափածները կարող են վճարել և վերադառնալ հայրենիք

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը  կառավարության նիստում  ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի գործողությունը երկարաձգվում է ևս մեկ տարով, ինչը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ հերթական նման փոփոխությունը խնդիրը չի լուծում և պետք է վերջնական որոշում կայացվի: ՀՀ-ում հետախուզվողների 80-90%-ը զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողներն են, ինչն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, շատերը դեռ զորակոչային տարիքի չհասնելն են արտագաղթել և արտերկրում են բնակվում, ինչը նրանց չի ազատում ծառայությունից,նշեց Փաշինյանը և հավելեց,որ   քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո պետք է հասկանալ այդ օրենքի արձագանքը, և ըստ այդմ կորոշվեն հետագա անելիքները. «Եթե սա չի խթանելու ներգաղթին շոշափելի ծավալներով, այդ թվում՝ ՊՆ եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենալու, շատ թվով մարդիկ են դրանից օգտվում, մանավանդ մեր այսօրվա ընկալումների հետ այս օրենքն այդքան էլ չի համապատասխանում, թե ինչպիսին պետք է լինի պետություն և քաղաքացու հարաբերությունները: Այսինքն՝ սա մի միջանկյալ գործողություն է, և տարվա արդյունքներով կհասկանանք, թե ինչ պետք է անենք հետագայում: Եթե սա կդառնա իսկապես ներգաղթը խթանող կոնկրետ գործիք, իմաստ կունենա դրա մասին մտածել և շարունակել, եթե էդպես չի լինի, ես էլ համաձայն եմ, որ անընդհատ երկարացնելն իմաստ չունի»: Բ. Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս օրենքի գործողությունն արդեն 9-րդ անգամ է երկարացվում, և ակնհայտ է, որ այլ լուծում է պետք: Վարչապետը նշեց, որ պաշտպանության նախարարի հետ ևս քննարկել են խնդիրը, կան մի քանի գաղափարներ. «Էնպես չի, որ կա ակնհայտ լավ գաղափար, որ բոլոր հարցերի պատասխանները տալիս է, որովհետև հարցը շատ բազմակողմ է, այնպես որ, համաձայն եմ, որ պետք է մտածել ինչ-որ ամբողջական և ինստիտուցիոնալ դիրքորոշում, որը տևական կլինի և անընդհատ այսպիսի խաղի տպավորություն չթողնի»:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am