«Սա արդեն լրջագույն սպառնալիք է ներքին անվտանգության համար». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Russai Today» հեռուստաընկերության կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը կարծես թե լայն արձագանք չգտավ ներհայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակներում: ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք այս տեսանյութի հետ կապված դեռ չի հնչել (կամ՝ ես ինչ-որ բան բաց եմ թողել), ինչն առվազն տարակուսանք է առաջացնում: Այս խնդիրն ունի անկյունաքարային նշանակություն առնվազն 2 հարթության վրա` արտաքին քաղաքական և ներքին քաղաքական: Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, թե ինչ կարևորություն ունի Ռուսաստանի համար «գունավոր հեղափոխությունների» ֆենոմենը և ինչ նյարդային են արձագանքում այս ֆենոմենին Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ-պետությունների իշխանությունները: Հրապարակված տեսանյութը առիթ տվեց Ռուսաստանի կենտրոնական հեռուստաընկերության եթերում Հայաստանին մեղադրելու նախկին ԽՍՀՄ պետություններում «գունավոր հեղափոխություններ» նախապատրաստելու մեջ` ԱՄՆ կոնգրեսի ֆինանսավորմամբ, ինչը շատ լուրջ մեղադրանք է և պահանջում է ՀՀ իշխանությունների օպերատիվ արձագանքը: Եթե Հայաստանի քաղաքական իշխանություններին չհաջողվի փարատել Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ-պետությունների կասկածները, ապա կծագեն անվտանգային բնույթի լրջագույն խնդիրներ: Կասկածներ կան, որ այդ թրեինինգին մասնակցում էին նաև ԱԺ իշխանության խմբակցության պատգամավորներ, ինչն ավելի է սրում իրավիճակը: Երկրորդ հարթությունը դա անցած տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ ձևավորվող կասկածներն են, որ այն նախապատրաստվել է որևէ այլ պետությունում, իսկ ակտիվիստներն անցել են համապատասխան վերապատրաստում: Հայկական «հեղափոխության» առաջնորդներն անդադար կրկնում էին գործընթացի արտաքին քաղաքական ուղղության բացակայության մասին, սակայն այս տեսանյութը լուրջ կասկածի տակ է դրում այս հայտարարությունը: Սա արդեն լրջագույն սպառնալիք է ներքին անվտանգության համար և իշխանությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները այդ կասկածները փարատելու համար»:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am