«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ դու խոսում ես, պետք է հաշվի առնես, որ յուրաքանչյուրը «լսում» է այն, ինչը հաճելի է կամ հակառակը՝ տհաճ իր ականջին։
Մեկը Նիկոլ Փաշինյանի երկօրյա ելույթներից առանձնացնում է աղքատության հաղթահարման իշխանական «բանաձեւը», մյուսը՝ հաթաթաներն ու հեգնանքը, երրորդը՝ հատուկենտ, վախվորած քննադատությունների հանդեպ մերժողական վերաբերմունքը, չորրորդը՝ ՀԴՄ-ներ խփելու հորդորը, հինգերորդը՝ կրուտիտներն ու ժարգոնը, վեցերորդը հիանում է նրա՝ «շշպռելու» շնորհքով, վեցերորդը հռետորական ձիրքով։
Իսկ ես հերթական անգամ արձանագրում եմ, որ ԱԺ բարձր ամբիոնից, ամենաբարձր պաշտոնյայի շուրթերից հնչում են հերթական «օդում կախված լուրերը», մեղադրանքները՝ նախկին ու ներկա ընդդիմախոսների, լրատվամիջոցների, ՀՀ շարքային «աղքատ եւ ծույլ» քաղաքացիների, իր լավատեսությունը չկիսողների, իրենց 8-9 ամսյա գործունեությամբ չհիացողների հասցեին։
Ըմբռնումով եմ մոտենում՝ ծանր բեռ է դրված իշխանության ուսերին եւ կան բոլոր նախադրյալները այդ բեռից սթրեսի մեջ ընկնելու, անհաջողությունների պատճառներն արար աշխարհի վրա բարդելու, անհամբերություն դրսեւորելու համար։
Ի վերջո, ոչ ոք չի կարող ժխտել, որ իրավիճակը բարելավելու ցանկությունը մեծ է։ Այլ բան է, որ կարողություններն են սահմանափակ։ Եվ եթե երկրում բան չի փոխվում, ոչ Էդմոն Մարուքյանն է մեղավոր, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ ԶԼՄ-ները, ոչ էլ միջազգային հանրությունը։
Պարզապես՝ մենք իրավունք ունենք պահանջելու, որ 9 ամսում գոնե սեփական խոսքին հետեւելու, անապացույց հայտարարություններ չանելու, աջուձախ մեղավորներ չփնտրելու իմաստնություն ձեռք բերեին մեր երիտասարդ իշխանավորները։ Հասկանային, որ ավելի լավ է չափազանցված քննադատություն հնչի, քան քննադատողների հանդեպ ատելություն ու ցասում»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը