Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1 –ին դասակի տեսուչ Դավիթ Գալոյանը Սևանի վարչական տարածքում ծառայություն կատարելիս է եղել, երբ նրան է մոտեցել մի երիտասարդ ու հայտնել, որ ինքը և իր ընկերը Ռուսաստանի Դաշնության մի զբոսաշրջիկի հետ մնացել են Սևանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանը իր ծառայողական Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով երիտասարդի հետ մոտեցել են ձյան մեջ թաղված Skoda-ին, որպեսզի այն հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեն երթևեկելի գոտի, սակայն դաշտամիջյան այդ ճանապարհն այնքան սառած է եղել, որ անգամ Toyota-ն չի կարողացել ձյան մեջ թաղված ավտոմեքենան դուրս բերի: Տեսուչ Դ. Գալոյանը իրավիճակի մասին տեղեկացրել է վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանին, ով ծառայողական Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով օգնության է հասել և ճոպանի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն ու նրա ընկերը ասում էին. «Մի ժամից ավելի է՝ թաղվել էինք էստեղ, կարծես անապատում լինեինք ու չգիտեինք ինչ անեինք. ոչ համար գիտեինք, ոչ հասցե: էս սառնամանիքին բաց երկնքի տակ էինք մնացել: Լավ էր՝ ճանապարհային ոստիկանի ավտոմեքենան տեսա ու մոտեցա օգնություն խնդրեցի ու մարդիկ, իսկական հային վայել, մեզ օգնեցին: Շնորհակալություն ենք հայտնում ճանապարհային ոստիկաններին և ասում՝ Իրոք հալալա տղերքին: Եթե ուրիշը պատմեր, կմտածեի որ գույները խտացնում են, բայց մենք մեր մաշկի վրա զգացինք, որ ճանապարհային ոստիկանությունը ամուր կանգնած է անօգնական վիճակում գտնվող քաղաքացիների թիկունքին: Վարորդի ընկերն էլ կատակով ասում էր. «Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ ու եթե Գաի տղերքը չգային, սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ: Լավ էր՝ տղերքն եկան ու Վալենտինի օրով մեզ իսկական նվեր արեցին»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 64 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am