Դատարանները «օպտիլամացնում» են, տեղը ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դատավոր լինում

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլշևիզմ առանց սոցիալիզմի Վերջը պարզվեց, թե որն է անցումային արդարադատությունը, անցումային արդարադատությունը էն է, որ դատարանները «օպտիլամացնում» են, տեղը ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դատավոր լինում։ Այսպես, վարչապետը ասում է, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը.

«Դա համարվում է անցումային արդարադատության էլեմենտ: Մարդը պետք է բացատրի իր գույքի ծագման աղբյուրը: Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ, կոպիտ ասած, մեղավորության կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի»։
Չէ, Փաշինյանը բոլշևիկ չի, հավասարությանը չի հավատում, միայն բիզնես, նա ընդհանարապես դեմ է էքսպրոպրիացիային, դեմ է ձեռնարկությունների պետականացմանը, հակառակը, եղածներն էլ ուզում է բաժնետոմսերով վաճառել մասնավորին, և կողմ է սեփականությանը, առավել ևս ահավոր կողմ է խոշոր սեփականությանը, հավատացյալ է, որ միայն մասնավոր սեփականությամբ է հնարավոր տնտեսություն, խոշոր սեփականատերերին խնդրում է որ Հայաստանում ներդրումներ անեն։ Ուղղակի ոչ բոլորի սեփականությանն է կողմ, միայն նրանցը ովքեր հակառակորդ չեն։ Իսկ եթե հակառակորդ են, քննադատում են իրեն, քաշվան։ Այլևս ինչ-որ մեկին ճնշելու համար կարիք չի լինի զոռով վկա բստրել, հետո ստիպված վկային փոխհատուցել պաշտոնով կամ ուրիշ բանով։ Օրինակ, եթե ասես՝ Նիկոլ Փաշինյանը անձնական հարցերը լուծելու համար Սիրիա զորք ուղարկեց, փոխարենը Ռուսաստանի հետ հարաբերությունները չլավացան, իսկ ԱՄՆ-ն էլ հանեց Հայաստանի դեմ, էլ Սիլվա Համբարձումյանի կարիքը չի լինի որ քո դեմ կաշառքի ցուցմունք տա, կաշխատացնեն մեղավորության կանխավարկածը՝ կնայեն ունեցվածքիդ՝ էս բնակարանը քեզ որտեղի՞ց, որ տենց մեծ֊մեծ խոսում ես, ու վերջ։ Իսկ եթե Փաշնյանի ականջի համար հաճելի խոսքեր հնչեն, ապա ոչ միան չեն դիպչի ունեցվածքին, այլև նրա ֆավորիտը կդառնան, ինչպես, օրինակ, նրա խորհրդական գեներալ Արշակ Կարապետյանի ունեցվածքը այլևս ապօրինի չի, քանի որ նա հաճելի բաներ է ասել մարտի 1-ի գործի շրջանակներում։ Եկել է մեղավորության կանխավարկածից փողերը Հայաստանից փախցնելու ժամանակը»։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը Բաղաի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն ԲՀԿ-ն դատական կարգով վիճարկում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումները Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Աշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. Շարմազանով ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am