Վահագն Հարությունյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ հաղորդում ներկայացնելու պատճառը Հարությունյանին կրկին կալանավորելու միջնորդության նյութերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից կեղծ փաստաթուղթ կցելու հանգամանքն է: «Դատարանը 2018թ. դեկտեմբերի 30-ին, ստանալով հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, հաստատապես տեղեկացված լինելով, որ մեղադրյալը գտնվում է հետախուզման մեջ, սակայն գործին մասնակցում է նրա պաշտպանը, պարտավոր էր դատական նիստի տեղի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցել ինձ, ինչը չի արվել»,-ասաց նա: Այնուհետև փաստաբանն, ուսումնասիրելով դատական նիստի վերաբերյալ արձանագրության կրիչը, պարզել է, որ դատարանը փաստաբանին ծանուցելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել: Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում, սակայն Միհրան Պողոսյանը պարզել է, որ վարույթի նյութերում «հայտնվել է» «Հեռախոսագիր» վերտառությամբ կեղծ փաստաթուղթ, որտեղ ներկայացված է, թե իբր դատարանի աշխատակազմը փորձել է կապվել փաստաբանի հետ, սակայն Պողոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել: Մինչդեռ փաստաբանի պնդմամբ՝ ինքը դատարանի կողմից նշված հեռախոսահամարից որևէ զանգ չի ստացել: Միհրան Պողոսյանի խոսքով՝ կեղծ բովանդակությամբ «Հեռախոսագիր» վերտառությամբ փաստաթուղթը դատարանի կողմից դրվել է Հարությունյանին կալանավորելու հիմքում: Այսպիսով Պողոսյանը պահանջում է ՀՔԾ-ից սահմանված կարգով քննարկել հանցագործության մասին հաղորդումը և որոշում կայացնել պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am