Այս պահից ես իմ և «Տատիկիս վարսերը» ֆիլմի ճակատագիրը հանձնում եմ Հայաստանում հիմա, ցավոք միակ վստահելի ձեռքերին՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Այս պահից ես իմ և «Տատիկիս վարսերը» ֆիլմի ճակատագիրը հանձնում եմ ամենաապահով, ամենահուսալի և Հայաստանում հիմա, ցավոք միակ վստահելի ձեռքերին՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ։ _ «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրողների Հայտարարությունը աննախադեպ է միջազգային համատեղ ֆիլմարտադրության պրակտիկայում։ Օտարազգի ներդրողները դիմում են Հայաստանի պետական կառույցներին՝ հայկական ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու և հայ հանրությանը՝ ֆիլմին աջակցելու կոչով։ Անսալով իմ գործընկերների հորդորին ես նույնպես դիմում եմ՝ Ա․) Հայաստանի իշխանությանը՝ մի՛ խայտառակեք երկիրը, կատարեք պետական կառույցի կողմից միջազգային կինոնախագծի հանեպ ստանձնած պարտավորությունը։ բ․) Հայաստանի հանրությանը՝ սատարե՛ք ֆիլմի ստեղծմանը, կատարեք նվազագույն ներդրում, որպեսզի մենք կարողանանք ապահովել Հայաստանի բավարար մասնակցություն և չկորցնենք միջազգային ներդրողներին։ գ․) ՀՀ իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների պարկեշտ հատվածին՝ սատարե՛ք ֆիլմին, շտկե՛ք ձեր գործընկերների թույլ տված սխալը, փոխանցեք ֆիլմին ձեր այս ամսվա աշխատավարձի ողջամիտ մի մասը։ Դ․) Հայաստանի գործարար խավին, բիզնես էլիտային՝ տվե՛ք հնարավորություն ավարտելու մի ֆիլմ, որն արդեն ունի միջազգային շուկայի երաշխիքներ և դեռ չնկարահանված, մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում։ Հասարակական աջակցությունը, օրինականությունից և տրամաբանությունից դուրս այս իրավիճակում, ֆիլմը փրկելու ամենաիրատեսական ուղին է։ Մենք սկսել ենք դատական գործընթաց։ Ներհայաստանյան, թե միջագային դատարաններում, ֆիլմը վերահաստատելու է իր իրավունքներն ու պետությունը ստիպված է լինելու կատարել իր պարտավորությունը։ Ոչ կոմպետենտ չինովնիկների մեղքով, ցավոք, դա կրկնակի ծանր է նստելու հայաստանյան հարկատուի վրա։ Բայց դատական գործընթացը կարող է տարիներ տևել, ինչի արդյունքում ֆիլմը կքայքայվի։ ֆիլմի արտադրության ժամանակացույցով՝ մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված են նկարահանումների նախապատրաստական աշխատանքներ։ Այն պահին, երբ հասարակական աջակցության շնորհիվ մենք կապահովենք այդ աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսավորման նվազագույն շեմը, ես կդադարեցնեմ հացադուլը։ _ Ամերիա բանկ 1570051622660200 AMD 1570051622660101 USD 1570051622660146 EUR Շահառու՝ Մարինե Զաքարյան «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am