«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարել է «տնտեսական հեղափոխության» մասին: Ծրագրում լոզունգից բացի՝ այլ բան չկա: Ավելի ճիշտ՝ կա, բայց դա ավելի շուտ տնտեսականհակահեղափոխություն է, եթե, իհարկե, մի պահ ընդունենք, որ «տնտեսության աճ», «բիզնեսի զարգացում» և «հեղափոխություն»բառերը կարելի է մեկ նախադասության մեջ տեղավորել ու ստանալ դրական արդյունք: Դատելով այն մակրոտնտեսական ցուցանիշներից, որոնք գործադիր իշխանությունը սահմանել է որպես նպատակային՝ ոչ մի հեղափոխություն դրական իմաստով չի սպասվում: Քանզի 4-տոկոսանոց պլանային գնաճի պայմաններում ՀՆԱ 5 տոկոս աճը նշանակում է տեղում դոփել: «Տնտեսական հեղափոխություն» իրականացնող սուբյեկտները «Տնտեսական հեղափոխության» տակ Փաշինյանը, թերևս, նկատի ունի տնտեսության էական աճն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի կտրուկ բարձրացումը: Սակայն դրանք միայն կարող են բարի ցանկություններ լինել: Իրականում ճիշտ հակառակն է սպասվում, և ահա թե ինչու: Կառավարության ծրագրի ներկայացումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը «տնտեսական հեղափոխություն» իրականացնող 2 սուբյեկտ է տեսնում՝ ա) ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները, բ) անձամբ ինքը: Լավ ապրելու համար, ըստ Փաշինյանի, քաղաքացին պետք է պահանջի ՀԴՄ կտրոնը: Եթե չպահանջի, ուրեմն տնտեսական հեղափոխություն չի լինի (ահա՜ թե որտեղ է գտնվում կախարդական փայտիկը. ՀԴՄ տպող սարքի մեջ): Նկատենք, որ ՀԴՄ-ն իրականում «ատմազկա» է, որովհետև իշխանության ֆունկցիաների վատ իրականացման դեպքում «ժողովրդի վարչապետը» միշտ կարող է արդարանալ, թե բա՝ հպարտ քաղաքացիները ՀԴՄ կտրոնը լավ չեն պահանջում, ու ինքը այդ իսկ պատճառով չի կարողանում ենթակառուցվածքները զարգացնել, սոցիալական վիճակը բարելավել և այլն: Այսպիսով, «տնտեսական հեղափոխության» սուբյեկտ հռչակվող ՀԴՄ պահանջող քաղաքացին իրականում ոչ թե սուբյեկտ է, այլ կառավարության կողմից մանիպուլացվող ու խոստումներով կերակրվող օբյեկտ: Ինչ վերաբերում է «տնտեսական հեղափոխության» իրականացման մեջ իր դերին, ապա այդ մասին կառավարության ծրագրում չկա: Փոխարենը՝ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ինչ է պատրաստվում անել: Հոկտեմբերյան հեղափոխություն անել չպատրաստվող Փաշինյանն իրականում պլանավորում է բոլշևիկյան մեթոդներ կիրառել տնտեսության մեջ, ինչը նրան հնարավորություն կտա վերսահմանադրական ու վերդատական մարմին դառնալ՝ սուլթանական-թուրքմենբաշիական լիազորություններով։ Բանն այն է, որ Փաշինյանը պատրաստվում է, այսպես կոչված, անցումային արդարադատության շրջանակներում առաջնորդվել մեղավորության կանխավարկածով ու գույքային բռնագանձումների գնալ՝ առանց մեղադրական դատավճիռների: Փաշինյանն ասում է՝ եթե որևէ մեկը չկարողանա ապացուցել, թե որտեղից իրեն այս կամ այն գույքը, ապա իրենք, մեղավորության կանխավարկածից ելնելով, կարող են բռնագանձել այդ գույքը: Սա առաջին հայացքից ժողովրդի շահերից բխող գործըթնաց է՝ «Վերադարձնենք թալանը»պոպուլիստական ու ամբոխահաճո կարգախոսի շրջանակներում, բայց իրականում դա կոռուպցիայի բազմապատկում ու գերթալան է նշանակում: Հողը՝ գյուղացուն, իսկ գործարանը՝ բանվորներին խոստում մի անգամ արդեն տվել են, ու տեսել ենք արդյունքը: «Մեղավորության կանխավարկածի» կիրառումն անխուսափելիորեն բերելու է տոտալիտարհամակարգի ձևավորմանը: Սա կփլուզի տնտեսությունը, տեղի կունենա կապիտալի հսկայական փախուստ Հայաստանից, ու հարված կստանա ներդրումային միջավայրը: Բացի այդ՝ «մեղավորության կանխավարկածը» կդառնա քաղաքական մահակ բոլոր ընդդիմախոսների դեմ ու վերջում կհասնի հպարտ քաղաքացիներին, քանզի «պանդորայի արկղը» բացելուց հետո այն փակելը գրեթե անհնար է, ու եթե գիլյոտինը միանում է, ապա դրա տակ կարող են հայտնվել բոլորը: Վերջում, իհարկե, «պանդորայի արկղը» բացողները կհայտնվեն գիլյոտինի տակ, բայց դա արդեն երկրորդական հարց է, քանզի մինչև այդ կարող ենք պետություն կորցնել: Առաջին հայացքից կարող է թվալ, թե որոշ մարդկանցից գույքը խլելը լավ բան է, բայց խնդիրն այն է, որ պետությունն ունի բոլոր գործիքները դատաիրավական համակարգի միջոցով պարզելու, թե ինչն ինչոց է: Եթե կապացուցվի թալանը, և կլինի արդար դատավարություն, ապա որևէ խնդիր չկա: Մինչդեռ Փաշինյանն ուզում է շրջանցել դատական համակարգն ու վերսահմանադրական լիազորություններով պարզապես բռի մեջ պահել ամբողջ դաշտը՝ վերից վար: Այդ պայմաններում բոլոր պոտենցիալ ընդդիմախոսները կարող են ընկնել «մեղավորության կանխավարկածի» հոդվածի տակ, փոքրից մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները կարող են հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: Փաշինյանն ուզում է արմենբաշի դառնալ «Մեղավորության կանխավարկածի» կիրառմամբ Փաշինյանը փաստացի արմենբաշիականտնտեսաքաղաքական համակարգ է ուզում կառուցել՝ արմենբաշու դերում տեսնելով, բնականաբար, ինքն իրեն: Իսկ հիմա ամենամտահոգիչի մասին: «Մեղավորության կանխավարկածը», կազմալուծելով տնտեսությունը, շեշտակի հարված է հասցնելու մեր բանակին ու Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Քանզի թուլացած ու բզկտված տնտեսությունը, պառակտված ու թշնամացած հասարակությունը («մեղավորության կանխավարկածն» այլ բան չի ենթադրում)չի կարողանալու բառիս բարոյական ու նյութատեխնիկական առումներով մարտունակ բանակ ունենալ: Գիտակցո՞ւմ է այս ամենը Փաշինյանը, դժվար է ասել: Մեկ բան հստակ է՝ եթե «անցումային արդարադատությունն» այս հայեցակարգով է իրականացվելու, ապա դա ավելի մեծ սպառնալիք է Հայաստանին ու Արցախին, քան թուրք-ադրբեջանական բանակի հնարավոր հարձակումը: Կիրառել նման մեխանիզմ նշանակում է երկիրը ներսից պայթեցնել: Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում: 7or.am

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am