ՔՊ-ն փաստացի հայտնվել է խաղից դուրս վիճակում

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստանը» դարձել է Եվրոպական ազատականների եւ դեմոկրատների կուսակցության անդամ: Ինչպես հայտնի է, ԵԺԿ անդամ են ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունը», Եվրոպական սոցիալ-դեմոկրատների անդամ է ՀՅԴ-ն, իսկ ԲՀԿ-ն Եվրոպական պահպանողական-բարեփոխիչների անդամ է: 2014-ից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիրը» չկա այդ շարքում։ «Եվրոպական քաղաքական «ընտանիքները» համախմբվում են գաղափարական ընդհանրությունների շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ «իզմ»-երի ժամանակներն անցել են։ Դա է պատճառը, որ ՔՊ-ն փաստացի հայտնվել է խաղից դուրս վիճակում»,- ասաց ընդդիմադիր մեր աղբյյուրը: Ի՞նչն է պատճառը, որ դուք անդամակցեցիք եվրոպական ընտանիքին, ՔՊ-ն` ոչ. երբ դուք երկու տարի առաջ` «Ելքի» համատեղ «ընտանիքում» գտնվելու օրերին էիք անդամակցության հայտ ներկայացրել՝ մերժվել, հարցրինք ԼՀ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Չեմ կարող ասել։ Դե, միգուցե վաղ թե ուշ իրենք էլ ինչ-որ խմբի անդամ դառնան»: ՔՊ-ն, լինելով իշխող կուսակցություն, ունենալով 88 պատգամավոր խորհրդարանում, եվրոպական որեւէ ընտանիքի անդամ չէ, դա ի՞նչ է՝ «նեպրիյա՞զն» Եվրոպայի նկատմամբ, թե՞ ձեզ այնտեղ լուրջ չեն ընդունում՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Մի շտապեք, շատ եք շտապում»: Չենք շտապում` մի տեսեք, թե ԵԺԿ-ով, Դոլով Հանրապետականն ու Աշոտյանն ինչեր են անում, իսկ դո՞ւք… «Շտապում եք` ասում եմ․․․ դիմենք, կանդամագրվենք, թե ոչ, առաջիկայում կերեւա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am