Նախարարն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու

Երբ նախարարի պաշտոնում հայտնված անձնավորությունը իրեն թույլ է տալիս Հայ Առաքելական Եկեղեցու քահանային կոպտորեն դուրս հրավիրել դպրոցից, ապա նա հաջորդ րոպեին պետք է պաշտոնանկ արվի: Մինչ օրս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ չի արվել:Սպասում ենք Արարատի մարզի դպրոցներից մեկում արձանագրված սկանդալի վերաբերյալ վարչապետի գնահատականին, սպասում են Կաթողիկոսի արձագանքին: Արայիկ Հարությունյանն անցել է մի սահման, որը որեւէ մեկին իրավունք չի տրված անցնել: Ոչ մոնղոլ, ոչ պարսիկ, ոչ արաբ, ոչ ռուս, ոչ օսմանցի նվաճողները հայ քահանային չեն արգելել մուտք գործել դպրոց, իսկ հայ նախարարն անկախ Հայաստանում նման քայլի է դիմում: Եթե մեր հասարակությունը դեռ առողջ է, դեռ կենսունակ է, ապա միանշանակ է, որ Արայիկ Հարությունյանը պետք է ներողություն խնդրի եւ պաշտոնանկ արվի, իսկ եթե դա տեղի չունենա, ապա նշանակում է, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք: Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն հավատի տուն է, այլ իր մեջ է ամփոփում մեր մոտ հինգ հազարամյա պատմության հոգեւոր եւ մշակութային արժեքները: Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ պահպանել է մեր լեզուն եւ գիրն ու գրականությունը: Վերջապես, ինչպես գրել է Տեր Ղազար քահանա Պետրոսյանը՝ 1. Հայոց դպրոցի եւ դպրության հիմնադիրը Հայոց Քահանան է 2. Հայոց դպրոցների եւ՛ ուսուցիչներ, եւ՛ շատ դեպքերում կազմակերպիչները եղել են քահանաները՝ ցայժմ սփյուռքում տեսնում ենք: 3. Հայոց ամենանշանավոր եւ ամենատաղանդավոր բանաստեղծը՝ Ս.Գրիգոր Նարեկացին քահանա էր: 4. Հայոց պատմահայրը՝ Ս.Մովսես Խորենացին քահանա էր: 5. Հայոց հին եւ ամենանշանավոր Ասղագետը՝ Անանիա Շիրակացին քահանա էր: 6. Հայոց իրավաբանության թագակիրը՝ Մխիթար Գոշը քահանա էր: 7. Հայոց առաջին տպագիր գրքի հեղինակը՝ Հակոբ Մեղապարտը քահանա էր: 8. Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյան հայրերը ՝ բոլորը քահանաներ էին: Հիմա անցնենք հարցի իրավական կողմին, որին անդրադարձել է ԱԺ պատգամավոր, «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը:  Կա օրենք՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին), և կա այդ օրենքի հոդված 8-ը, որն ասում է․ 1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի` 1) հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում. 2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները. 3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները. 4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով: Սա ի գիտություն։ Ինչ վերաբերում է պետությանը, հասարակությանը, բանակին կամ եկեղեցուն առնչվող հարցերին․ կարելի է հեռացնել չորացած ու հին ծաղիկները, բայց պետք չի ջարդել ծաղկամանը։ Հ․Գ Ի դեպ ես հստակ կողմնորոշված լիբերալ քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ։ Այսքանից հետո սպասում ենք արդեն կառավարության ղեկավարի արձագանքին եւ կոնկրետ քայլերին, իսկ Արայիկ Հարությունյանը պետք է ներողություն խնդրի եւ չսպասի պաշտոնանկությանը, այլ հեռանա ինքնակամ: Նա վաղուց արդեն ապացուցել է, որ Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող կադրն է:   Top-News.am

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am