Ինչու՞ թոշակները չեն բարձրանում․ Որքա՞ն համբերենք

«Իրատես» թերթը գրում է. «Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխի եկամուտը ավելի կարևոր է, քան պետական եկամուտը, Հայաստանի Հանրապետությունում շոշափելիորեն թոշակ չի ավելանա, 300, 500, 1000 դրամով՝ գուցե, բայց պրոբլեմն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանի և նրա կլանի եկամուտներն ավելի կարևոր են համարվում»։ Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի՝ 2016 թ. սեպտեմբերի 18-ի խոսքից է: Թվում է` դրանց հեղինակը, որն արդեն պետության ղեկավար է, թոշակները պետք է բարձրացրած լիներ նվազագույնը մի քանի անգամ: Ինչու՞: Նախ, ինչպես գիտենք, Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների վատ վիճակի անմիջական պատասխանատու է համարում Սերժ Սարգսյանին ու նրա մերձավորներին: Հիմա Սերժ Սարգսյանը չկա, նրա մերձավորներն էլ չեն կարող թալանել պետբյուջեն, ինչպես պնդում էր Փաշինյանը: Վերջին ամիսներին նախկին հանրապետականները գրավներով ու պետությանը հանձնած գումարներով բավականին հարստացրել են բյուջեն, ինչն էլ թոշակների բարձրացման լավ խթան է

Բայց օրեր առաջ վարչապետ Փաշինյանը մի հայտարարություն արեց, որը, մեղմ ասած, հակասում է ընդդիմադիր Փաշինյանի հայտարարություններին. «Հայաստանում թոշակը 1000 դրամ բարձրացնելու համար անհրաժեշտ է 6 մլրդ դրամ, հետևաբար 5000 դրամով բարձրացնելու համար անհրաժեշտ է 30 մլրդ դրամ: Մենք պետք է մի կողմից ստվերային տնտեսության դեմ պայքարենք, մյուս կողմից տնտեսական որոշակի աճ ապահովենք, որպեսզի այդ խնդիրը կարողանանք լուծել»։ Անկեղծ ասած, այստեղ եփած հավի ծիծաղը գալիս է, քանի որ, եթե չկա կոռուպցիա, չկա բյուջեի թալան, ամեն բան իր տեղում է, ինչու՞ թոշակները չեն բարձրանում: Եթե գռփողն իր կլանով, ինչպես հայտարարում էր Փաշինյանը, այլևս լծակներ չունի գռփելու, ինչու՞ դեռ չեն ավելացել մարդկանց թոշակները: Հիմա՞ էլ գռփող կա, թե՞ այն ժամանակ Փաշինյանն ամեն ինչ չափազանցում էր: Այժմ, երբ եկել է քաղաքական հայտարարությունները գործ դարձնելու ժամանակը, երբ Փաշինյանին իշխանության բերած ժողովուրդն այսպիսի թլվատ պատասխանի է արժանանում: Ավելին, իր խոսքերն ավելի հավաստի դարձնելու համար Փաշինյանը հայտարարում է, թե՝ աղքատությունը մարդկանց ուղեղների մեջ է: Պարոն Փաշինյան, վստա՞հ եք, որ դեպի բարձրագույն իշխանություն Ձեր ճանապարհը հարթած մարդկանց ակնկալիքը նման հայտարարություններն են, չե՞ք կարծում, որ այս ամենը ոչնչով չի տարբերվում նախկին բարքերից: Միայն չասեք՝ թողեք աշխատենք, լավ է լինելու` համբերեք։ Որքա՞ն համբերենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am