Կատաղել են միայն նրա համար, որ Սիրուշոն Քոչարյանի հարսն է

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՉԱՐՈՒԹՅՈՒՆ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Փետրվարի 9-ին Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել հայկական էստրադայի ճանաչված երգչուհի Սիրուշոն։ Պարզվում է․ որ հայ «առաջադեմ» հասարակությունը փոխարեն ուրախանալու հայրենակցի հաջողությամբ, չարացել, կատաղել է և շնորհավորհանքների փոխարեն լուտանքներ և հայհոյանքներ է տեղացել երգչուհու հասցեին, միայն այն բանի համար, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն է։ Հիշեցի թե ինչպես տարիներ առաջ փողոցում տեղեկացա, որ Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է օլիմպիական չեմպիոն։ Ճանապարհին հանդիպեցի Հայաստանի «առաջադեմ» գործիչներից մեկին։ Ուրախ-ուրախ հաղորդեցի լուրը։ Եվ հանկարծ զրուցակիցս մռայլվեց և չարությամբ մռմռաց․ «Սերժի աչքը լույս․․․»։ Այսպիսով մեր հասարակության «առաջադեմ» հատվածը տարբեր ոլորտների գործիչներին գնահատում է ոչ թե ըստ նրանց տաղանդի, ունակությունների, այլ ըստ նրանց տարբեր ազգակցական, բարեկամական կապերի, իրենց կողմից այդ պահին ատելի քաղաքական գործիչների հետ։ Հատուկ եմ շեշտում այդ պահի, քանի որ վաղն իսկ այդ նույն գործչին կերկրպագեն, իսկ այսօրվա կուռքին կհայհոյեն։ Նաև թքած ունեն Հայաստանի միջազգային վարկի վրա, նրանց կարծիքով սպորտի, արվեստի և այլ ոլորտներում Հայաստանի ցանկացած հաջողություն բոլորինս չի, այլ իրենց կողմից այդ օրն ատելի իշխանությանը կամ քաղաքական գործչինը։ Անցյալ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, մի միջոցառման ժամանակ հանդիպեցի Ռուսաստանի այլախոհներին, որոնք խիստ դեմ են ՌԴ նախագահ Պուտինին,սակայն բոլորը ոգևորված էին Ռուսաստանի հավաքականով։ Հիշում եմ ԽՍՀՄ տարիներին ինչպես էինք բոլորս ուրախանում Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի և այլոց հաջողություններով, անկախ կոմունիստ, անկուսակցական կամ այլախոհ լինելուց, չնայած որ նրանք հանդես էին գալիս ԽՍՀՄ դրոշի տակ։ Համոզված եմ, որ այդ հաջողություններով ուրախանում էին նաև բանտերում տառապող մեր անկախականները։ Իսկ հիմա․․․»  

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am