Ո՞վ է խաբում ՀՀ հպարտ քաղաքացիներին

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։ Այս հարցը թեեւ օրեր շարունակ պետական գերատեսչությունների ղեկավար կազմին տրված հսկայական պարգեւավճարների թեմային զուգահեռ քննարկվում էր հասարակության շրջանում եւ սոցիալական ցանցերում, սակայն հասկանալի չէր, թե խնդիրն ինչում է։ Երեկ մեզ հայտնի դարձավ բուն պատճառը։ 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների հաստատված ցուցանիշը կազմել է 1,261.5 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կատարողականը կազմել է 99.7 % եւ 2018 թ. հաստատված բյուջեն 3.6 մլրդ դրամով կամ 0.3 տոկոսային կետով թերակատարվել է։ Սակայն «168 ժամի» տեղեկություններով՝ իրական թերակատարումը շատ ավելի մեծ է եղել, քան վերը նշված 3.6 մլրդ դրամը, քանի որ 2018թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում հարկային եկամուտ ճանաչված գումարների մեծությունն արհեստականորեն ավելացվել է։ 2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. առաջին երկու ամիսներին վերադարձնելու պայմանով։ Այդպիսով, իշխանությունները պատրանք են ստեղծել, իբրեւ թե Բյուջե 2018-ը թեթեւ շեղումներով կատարված է, այնինչ իրականում պատկերը շատ ավելի տխուր է, քան ներկայացնում են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am