Այդ ծրագրում ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է՝ կոնկրետ չէ

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Վերջին օրերին livenews.am, factor.am, 1in.am և ad.am կայքերի շնորհիվ իմ կողմից մանրամասն քննվել են ծրագրի առանցքային կետերը։ Ստորև բերվում են այն դիտարկումները, որոնք մինչ օրս հնարավորություն չի եղել հնչեցնել։ Ընդհանրապես, որպես կանոն, այդ ծրագրում ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է՝ կոնկրետ չէ։ 1. էջ 3 «Ներառական տնտեսություն» - տնտեսությունը ներառական չի լինում։ Ներառական կարող է լինել տնտեսության արդյունքների բաշխումը։ 2. էջ 6։ պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը։ Նման Անիմաստ նախադասություններ շատ կան։ 3. էջ 7։ Առողջապահության ապահովագրության ներդնում - ի՞նչպես, նշել 4. էջ 8։ Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրում - չլինող բան է 5. էջ 8 - Արտաքին և ներքին անվտանգության ապահովում - լոլո 6. էջ 9 - իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները։ իսկական լոլո 7. էջ 12-15 Ներքին անվտանվությունՀանցագործության դեմ պայքար, համաճարակների դեմ պայքար և նման բաներ։։ Լոլո։ 8. էջ 16-19 - հայ ժողովրդի ինքնության ամրապնդման, քաղաքակրթական արժեքների և պատմամշակութային ժառանգության պաշտպանության ու հանրահռչակման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է մշակութային և գիտակրթական կապերի, մարդկային շփումների և հանրային դիվանագիտության խորացման անհրաժեշտությունը՝ լոլո։ 9. էջ18 - Չինաստանը, Հնդկաստանը և ճապոնիան նորից նույն նախադասության մեջ են, նույն կուպեում։ 10. էջ19 - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավ¬վա-ծության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։ Ու՞մ է պետք նման անմիտ նախադասությունը։ 11. էջ 19 Խղճուկ և կեղծ է սփյուռքի հետ բաժինը 12. էջ 20-21։ Պայքար կոռուպցիայի դեմ։ Լոզունգներ են։ 13. էջ 21։ այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպու¬թյունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարո¬ղանան լինել բարձրաստիճան պաշտոնյա. Սա կատարյալ դեմագոգիա է։ Եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում նման բան չի կարող լինել։ 14. էջ 24 - Կառավարությունը նպատակ է դնում օտարերկրյա պետություններից և միջազգային դոնոր կազմակերպություններից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերն առավելագույնս ազգային ընթացա¬կարգերով կազմակերպելու ուղղությամբ: Կատարյալ անհեթեթություն է։ 15. էջ29 - Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը։ Բայց այն արդեն վերացած է։ Ըստ ՀԲ-ի կազմում է 1.8%։ 16. էջ26-28 - Հատուկ լրագրողները կարող են ռեգիստրից տվյալներ ստանալ։ Այ քեզ բան։ Իսկ եկամուտների համապատասխան հայտարարագրում չի նախատեսված։ Բացի այդ, հատուկը ո՞րն է։ Բա մինչ այդ խոսում էինք իրավունքների հավասարությունից։ 17. էջ30-31 - թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ ոչ մի թիվ չկա։ 18. էջ 31 Առողջապահություն - ոչինչ չկա, լոլո 20. էջ 32-35 Ու՞մ է պետք այսպիսի նախադասություն՝ Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: լոլո։ Գիտությունը բլա-բլա։ 21. էջ 35-37 - Մշակույթ - բլա բլա 22. էջ 37-40 - սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր - 0 23. էջ 40 - Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Ոչ, նպատակը տնտեսական աճն է։ 24. էջ 40 - ՀՆԱ միջին աճ՝ 5 տոկոս։ Ծրագրի առաջին թիվն է։ 25. էջ 46 - Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Սա երկրորդ թիվն է։ Ի դեպ անհավանական, չհիմնավորված։ 26. էջ 49 - Ներքին խնայողությունների խթանման և օտարերկրյա ներդրումների ծավալների շնորհիվ Կառավարության ներկա ծրագրի իրականացման ավարտին հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 23-25% մակարդակի։ Սա երրորդ թիվն է։ 27. էջ 50 - Մինչև 24 մլն-ը ՇՀ և շահութահարկից ազատելը սխալ քայլ է տնտեսական քաղաքականության իմաստով։ 28. էջ 48-51 - Արդյունաբերություն։ Ոչինչ չկա։ 29. էջ 52 - Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանա-կության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Սա 4-րդ թիվն է։ Ի դեպ, օգտագործվում է տնային տնտեսություն բառակապակցությունը (պետք է լիներ գյուղացիական տնտեսություն)։ Ընդհանուր առմամբ այս բաժնում էլ ոչինչ չկա։ 30. էջ 54 - հանրապետության տարածքային համաչափ զարգացման, տարածքների սոցիալ-տնտեսական կայունության և հետագա տնտեսական աճի ապահովման նպատակով՝ կշարունակվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուց¬վածքների զարգաց¬մանն ուղղված ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման գործընթացը, այն կդառնա ավելի ներառական ու մասնակցային. Ի՞նչ սուբվենցիայի մասին է խոսքը։ Ըստ Սահմանադրության պետք է ինքնաֆինանսավորում լինի։ 31. էջ56-57 - Հայաստանը դարձել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ՀԱԲ։ Ծիծաղելի է։ 32. էջ57 - Արևային կայանների տես կշիռը մինչև 2022-ի վերջը կհասցվի 10%-ի։ Սա 5-րդ թիվն է ծրագրի։ 33. էջ59 - 2019-2023 թվականների ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Ուրեմն աշխատանքներ են տարվելու աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ անհեթեթ է։ 34. էջ67 - Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի: Սա կատարելապես անընդունելի է։ Պահանջարկի խրախուսումից առաջարկի խթանմանն ուղղված զարգացման պարագայում ուղղակի հարկերի տեսակարար կշռի բարձրացումն անխուսափելի է» ։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am