«Ի տարբերություն մարտի 1-ի դեպքերի, հոկտեմբերի 27-ը որևէ ուշադրության չարժանացավ նոր իշխանության կողմից». Ե. Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1999-ի նոյեմբերի 17-ին «Առավոտ» թերթում, խոսելով հոկտեմբերի 27-ի մասին, ասել էի, որ առանց այդ հանցագործության բացահայտման՝ Հայաստանի ապագան վտանգված է մնալու: Հեղափոխությունից հետո անհամբեր սպասում էի, որ նոր իշխանության ամրապնդման համար առաջնահերթ են լինելու հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի սպանդների բացահայտումները: Ի տարբերություն մարտի 1-ի դեպքերի, հոկտեմբերի 27-ը որևէ ուշադրության չարժանացավ նոր իշխանության կողմից: Այս տարի լրանում է այդ քստմնելի հանցագործության վաղեմության 20-ամյա ժամկետը: Այսինքն՝ այդ նողկալի հանցագործության հեղինակներից երկուսը՝ Քոչարյանը և Սարգսյան անպատիժ կմնան: Այստեղ մեծ թվաբանություն ման գալը միտք չունի: Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները եղել են Հայաստանում ռուսական գաղտնի ծառայության այդ երկու գործակալները, որոնք իշխանությունը կորցնելու այլընտրանքի առջև էին կանգնած: Իսկ ահա կազմակերպչական առումով նախապատրաստել էր հեռատես ՀՅԴ-ն իր անդամ-համակիրներ Հունանյան եղբայրներին տարիներ առաջ գործուղելով Ղրիմ՝ Այ Պետրի սարի հյուսիսային լանջին գտնվող օտարերկրացի ահաբեկիչների պատրաստման ռուսական վարժական կենտրոն, որը 1991-ից հետո էլ դեռ մնում էր ռուսների ձեռքում, ինչպես Կերչի սուզանավային նավահանգիստը, մանկական շաքարախտի բուժական կենտրոնների հռչակով ծպտվող Եվպատորիայի ռուսական ռազմածովային հետախուզությունը, Սևաստոպոլի ռազմածովային բազան և այլն: Այս ամեն ինչի ապահովագրումն էլ կատարել էր Պուտինը՝ որի վերջին քայլը՝ հատուկ ջոկատ ուղարկել Երեւան, բացառելու համար ՊՆ-ում հավաքվածների մտադրությունը, աննպատակահարմար համարվեց տեղական մի այլ գործակալի ջանքերով, որը համոզեց ռուսներին, որ դա ցույց կտա, որ կատարվածը ռուսների ձեռքի գործն է, եւ հատուկ ջոկատայիններով լցված ինքնաթիռը վայրէջք կատարեց Հյուսիսային Կովկասի օդանավակայաններից մեկում: Առակս զի՞նչ կցուցանե, այն, որ ռուսների մասնակցության շրջանցմամբ առ այսօր հոկտեմբերի 27-ի բացահայտումը մնում է անհնար: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը, որը վախենում է տեսնել ՀՀ-ի նոր իշխանությունը հանուն «երկրի պետական անվտանգության»: Ողբալի է, վախը կուրացնում է մարդկանց աչքերը, թուլացնում է կամքն ու համարձակությունը»:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am