Ընդամենը թույլ առաջնորդի կեցվածք

Ազգային ժողովը երեք օրվա քննարկումից հետո ընդունեց Կառավարության ծրագիրը։ Բուն ծրագրի մասին արդեն արտահայտվել եմ մի քանի անգամ, և ինքս դրան դեմ կքվեարկեի այս տեսքով։ Ընդամենը մի քանի թեթև մտորումներ բուն քննարկումների մասին՝ ա) քննարկումները ցույց տվեցին, որ "Իմ Քայլը" խմբակցությունը պարզապես Նիկոլ Փաշինյանի կցորդն է, և որևէ ինքնուրույն կրիտիկական մտածողության կարողություն չունի, թերևս բացառությամբ մի քանի պատգամավորի։ Նախկինում ինքնուրույն կեցվածք դրսևորած պատգամավորների մի մասը ևս կորցրեց իր դեմքը, փորձելով իր ելույթներով հիմնավորել այն, իսկ ակնհայտորեն հիմնավորելի չի։ բ) "Լուսավոր Հայաստան։ խմբակցության մի շարք պատգամավորներ բավական հստակ, կառուցողական, և խելամիտ ելույթներ ունեցան, ստանձնելով գաղափարական ընդդիմության դերը, դա բավական ուրախալի էր։ գ) "Բարգավաճ Հայաստանը" մնաց իր ոճի մեջ, բայց և զարմանալիորեն միահամուռ դեմ քվեարկեց, երևի զգալով, որ երկրում նորից սկսում է վիճակ փոխվել, և վարչապետի նախկինում անվերապահ հանրային հեղինակությունը սկսում է խարխլվել դ) Վարչապետի եզրափակիչ ելույթը պարզապես մեծ հիասթափություն էր։ Խոսք տալ ելույթի սկզբում այլևս մունաթ չգալ, բայց հետո ամբողջ ելույթը վերածել մունաթի, այն էլ թունոտ, իր նախկին դաշնակիցներին ծաղրող և տարբեր տեսակ ակնարկներով վարկաբեկող, ընդամենը թույլ առաջնորդի կեցվածք է, իր ուժերի նկատմամբ վստահությունը կորցնող՝ այլապես կարելի էր լինել մեծահոգի, ավելի ընդառաջող, և համագործակցության ձեռք մեկնող, նույնիսկ իր ընդդիմախոսներին։ Ինչևէ, կառավարության ծրագիրը ընդունված է, և երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ։ Կառավարությունը, ստանալով ԱԺ աջակցությունը, պետք է ցույց տա, որ ընդունակ է իր, նույնիսկ շատ բաներով վիճելի ծրագիրը իրականացնել, և դա ինքնին արդեն մեծ ջանք ու տաղանդ է պահանջելու։ Ես շարունակելու եմ մնալ այս Կառավարության սկզբունքային ընդդիմախոսը, և իմ գրառումներով օգնել հանրությանը ավելի ամբողջական և ճշգրիտ կարծիք կազմել նրա գործունեության մասին, հույս ունենալով նաև, որ նույն ինքը Կառավարությունը կգնտվի ավելի հանդուրժողական և ականջալուր հանրության տարբեր հատվածների կարծիքներին։ Դրանով հանդերձ, ես Կառավարությանը հաջողություն եմ ցանկանում, դրանից է հիմա կախված լինելու յուրաքանչյուրիս հաջողությունը։ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյան

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ» Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am